«Մանչեսթեր Յունայթեդը» պետք է աշխատանքից ազատի Մոուրինյուին. Կարագեր
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը բացասաբար է գնահատել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի աշխատանքը.
«Չեմ կարծում, թե հաջորդ մրցաշրջանում էլ Մոուրինյուն շարունակի մարզել «Մանչեսթեր Յունայթեդը»: Նա անգամ այս մրցաշրջանի ընթացքում կարող է զրկվել աշխատանքից: Մոուրինյուն մարզիչ է տվյալ պահի համար, ոչ թե ապագայի:
Երբ աշխատանքի եք հրավիրում Մոուրինյուին, պետք է մտածեք միայն ներկայի մասին: Այդպես նա թիմ հրավիրեց Իբրահիմովիչին, Սանչեսին, Մատիչին: Մոուրինյուն փնտրում է 29-30 տարեկան ֆուտբոլիստների, ոչ թե երիտասարդների: Նա «Մանչեսթեր Յունայթեդի» համար սխալ մարզիչ է:
Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է չեմպիոն դառնալ, պետք է աշխատանքից ազատի Մոուրինյուին: Ոչ ոք չի սիրում այնպիսի պարտություններ, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց «Բրայթոնից»:
Ահա ևս մեկ պատճառ պորտուգալացուն աշխատանքից ազատելու համար: Ես չեմ ցանկանում այս մրցաշրջանում նման խաղի շարունակությունը տեսնել»,- Կարագերի խոսքերը մեջբերել է «The Independent»-ը:

















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում