Ուսեյն Բոլթը մարզվել է ավստրալական ակումբի կազմում
Ութակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթն առաջին մարզումն է անցկացրել ավստրալական «Սենտրալ Կոստ Մարինես» ֆուտբոլային ակումբի կազմում, հայտնում է FOX Sports-ը:
Ջամայկացի արագավազորդը պատմել է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալը շարունակում է մնալ իր երազանքը:
«Ավստրալիայի առաջնությունում նորամուտը կլինի մեծ քայլ եւ «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալու եւս մեկ հույս: Լինի մեկ կամ 5 հանդիպում, միեւնույն է, դա իմ երազանքն է»,- ասել է 32-ամյա Բոլթը:
Հիշեցնենք, որ աշխարհի 11-ակի չեմպիոն Ուսեյն Բոլթը կարիերան ավարտել էր նախորդ տարվա օգոստոսին Լոնդոնում անցկացված աթլետիկայի աշխարհի առաջնությունից հետո:

















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում