«Կյեւոյի» դարպասապահը քթի կոտրվածով հոսպիտալացվել է Ռոնալդուի հետ բախվելուց հետո
«Կյեւոյի» իտալացի դարպասապահ Ստեֆանո Սորետինոն հոսպիտալացվել է Թուրինի «Յուվենտուսի» դեմ Իտալիայի առաջնության առաջին տուրի խաղում, գրում է Football Italia-ն:
Վերոնայում կայացած հանդիպման վերջնամասում 39-ամյա իտալացին բախվել է «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ եւ խաղադաշտը լքել պատգարակով: Սորետինոն տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է քթի կոտրվածք:
Հիշեցնենք, որ այդ խաղում «Յուվենտուսը» հաղթել էր 3:2 հաշվով՝ հաղթական գոլը խփելով ավելացված ժամանակում: Մադրիդի «Ռեալից» «Յուվենտուս» տեղափոխված 33-ամյա Ռոնալդուն նորամուտը նշեց Իտալիայի առաջնությունում եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը:

















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում