Օզբիլիսը 6 տարի անց դարձյալ Հոլանդիայի առաջնությունում է
2012 թվականին Ամստերդամի «Այաքսից» հեռանալուց հետո Արաս Օզբիլիսը դարձյալ մասնակցեց Հոլանդիայի առաջնության հանդիպման: «Վիլլեմ Երկրորդը» Հոլանդիայի առաջնության երկրորդ տուրում հյուրընկալվեց «Գրոնինգենին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով: Միակ գոլը 33-րդ րոպեին խփեց անգլիացի կիսապաշտպան Դենիել Քրոուլին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը փոխարինման դուրս եկավ 46-րդ րոպեին:
«Վիլլեմ Երկրորդը» երկու խաղում վաստակել է 3 միավոր եւ 8-րդն է:
Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսը Ամստերդամի «Այաքսում» հանդես է եկել 2010-2012-ին: Այնուհետեւ խաղացել է ռուսական «Կուբանում» եւ «Սպարտակում: Կիսապաշտպանը 2016 թվականին է տեղափոխվել «Բեշիկթաշ», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020-ի ամառ: Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը նա վարձավճարով անցկացրեց Տիրասպոլի «Շերիֆում», որի կազմում մասնակցեց Մոլդովայի առաջնության 4 հանդիպման։

















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում