Սարին մեղմացրել է Կոնտեի դիետան և Չելսիի ֆուտբոլիստներին թույլ է տվել խաղերից առաջ գիշերել տանը
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիոն որոշ փոփոխություններ է մտցրել ակուբային կանոնների մեջ, որոնք սահմանել էր թիմի նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն:
Այս մասին հայտնում է «The Telegraph»-ը:
Այժմ, լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստներին թույլատրվում է խաղերից առաջ գիշերել տանը, մինչդեռ նախկինում թիմը խաղի նախորդ երեկոն անցկացնում էր հյուրանոցում, ինչը ֆուտբոլիստներին բոլորովին դուր չէր գալիս:
Բացի դա, Սարին չեղարկել է Կոնտեի խիստ դիետան, և ֆուտբոլիստներին թույլ է տվել բազմազանություն մտցնել իրենց սննդակարգերում:
Սարին, հիշեցնենք, հուլիսի կեսերին է գլխավորել «Չելսին»: 2015-ից 2018 թվականներին նա նույն պաշտոնը զբաղեցնում էր «Նապոլիում»: Անգլիայի առաջնության առաջին տուրում «Չելսին» 3:0 հաշվով հաղթել է «Հադերսֆիլդ Թաունին: Օգոստոսի 18-ին իտալացի մասնագետի սաները սեփական հարկի տակ կընդունեն Լոնդոնի «Արսենալին»:

















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում