Ռուսաստանը պատրաստ է պարզեցնել վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների առանձին խմբերի համար
Օգոստոսի 13-14-ին Անկարա կատարած այցի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ կքննարկի երկու երկրների քաղաքացիների այցերի ռեժիմի պարզեցման հեռանկարները, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:
Ռուսաստանը Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմ էր սահմանել 2015 թվականի նոյեմբերին երկու երկրների միջեւ հարաբերությունների սառեցման ֆոնին:
«Նախատեսվում է քննարկել երկու երկրների քաղաքացիների ուղեւորությունների ռեժիմի պարզեցման հեռանկարները: Մենք հաստատում ենք Թուրքիայի քաղաքացիների առանձին խմբերի համար վիզաների ռեժիմի ազատականացման մեր պատրաստակամությունը»,- նշվում է Ռուսաստանի ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարության մեջ:


















































Ինչի մասին է վկայում Պուտինի եռօրյա այցը Թուրքիա
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը