«Ռեալը» կրկին կփորձի ձեռք բերել Էդեն Ազարին
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը վերադարձել է «Չելսիի» առաջատար Էդեն Ազարի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակին: Այս մասին գրում է «Daily Express» պարբերականը:
Ըստ աղբյուրի, «Ռեալը» բելգիացի ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 200 միլիոն ֆունտ սթերլինգ (224 միլիոն եվրո): Եթե գործարքը կայանա, Ազարը կդառնա պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը՝ գերազանցելով Նեյմարի ցուցանիշը: Վերջինս անցյալ ամռանը 222 միլիոն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» տեղափոխվեց «Պարի Սեն Ժերմեն»:
Եկող շաբաթվա ընթացքում «Ռեալը» վերջնական առաջարկ կանի «Չելսիին» և կփորձի գործարքը ձևակերպել մինչև օգոստոսի 31-ը, երբ Իսպանիայում կփակվի տրանսֆերային պատուհանը:
Միևնույն ժամանակ նշվում է, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կտրականապես դեմ է Ազարի տեղափոխությանը, քանի որ Անգլիայի Պրեմիեր լիգայում տրանսֆերային պատուհանը մասնակիորեն փակվել է՝ ակումբները կարող են իրենց ֆուտբոլիստներին վաճառել այլ լիգաների ներկայացուցիչների, սակայն կազմը համալրել չեն կարող:
Հավելենք, որ Էդեն Ազարը «Չելսիի» հետ մինչև 2020 թվականը գործող պայմանագիր ունի: Մասնագիտացված «transfermarkt.de» կայքը 27-ամյա բելգիացու տրանսֆերը գնահատում է 120 միլիոն եվրո:

















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում