Պաշտոնական. Արաս Օզբիլիսը վերադառնում է Հոլանդիայի առաջնություն
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ու թուրքական «Բեշիկթաշի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կարիերան կշարունակի Հոլանդիայի առաջնությունում:
28-ամյա ֆուտբոլիստը կտեղափոխվի Հոլանդիայի ուժեղագույնների լիգայում հանդես եկող «Վիլեմ Երկրորդ»: Այս պահին հոլանդական ակումբը պատրաստում է տրանսֆերի համար անհրաժեշտ փաստաթղթերը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ «Վիլեմ Երկրորդը» մեկ տարով կվարձակալի Օզբիլիսին:
Հիշեցնենք, որ Հոլանդիայում Արաս Օզբիլիսը 2010-2012-ը հանդես է եկել Ամստերդամի «Այաքսում»: Կիսապաշտպանը 2016 թվականին է տեղափոխվել «Բեշիկթաշ», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020-ի ամառը: Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը նա վարձավճարով անցկացրեց Տիրասպոլի «Շերիֆում», որի կազմում մասնակցեց Մոլդովայի առաջնության 4 հանդիպման:

















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում