Ռոհանին համաձայնել է խորհրդարանում պատասխանել Իրանի տնտեսության խնդիրներին վերաբերող հարցերին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին կպատասխանի պետության տնտեսական խնդիրների վերաբերյալ Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավորների հարցերին: Այդ մասին, ինչպես հաղորդել Է IRNA գործակալությունը, ասված Է Ռոուհանիի ուղերձում, որն ուղարկվել Է խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիին: «Նախագահին հարցեր ուղղելու համար անհրաժեշտ Է պահպանել առնվազն երկու կետ:
Նախ դա պետք Է լինի Սահմանադրության շրջանակներում, երկրորդ՝ այդ պահանջը պետք Է ուղարկվի պատեհ ժամանակ»,- գրել Է նամակում Ռոուհանին, նշելով, որ այդ պահանջներից ոչ մեկը չի կատարվել:
«Իշխանությունների թեւերի միջեւ տարաձայնություններից խուսափելու եւ Իսլամական կոնսուլտատիվ խորհրդի նկատմամբ հարգանք դրսեւորելու համար ես պատեհ ժամանակ կգնամ Մեջլիս եւ կպատասխանեմ հարցերին»,- ասել Է նախագահը: Ավելի վաղ Mehr գործակալությունը հայտնել Էր, որ Իրանի խորհրդարանը Ռոուհանիին մեկ ամիս Է տվել տնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով ձեռնարկվող միջոցների վերաբերյալ հաշվտվություն ներկայացնելու համար: Բարձրագույն օրենսդիր մարմնի խոսնակ Լարիջանին ասել Է, որ «խորհրդարանի 80 պատգամավորներ պնդել են, որ այդ պահանջն ուղարկվի նախագահին»: Լարիջանին ընդգծել Է, որ «նման ընթացակարգ Է նախատեսված Սահմանադրության 88-րդ հոդվածով»:
Պատգամավորները նախագահից պահանջում են պարզաբանել ապրանքների գների ու արժույթի փոխարժեքի կարգավորման քաղաքականությունը, ներկայացնել գործազրկության կրճատման եւ ռեցեսիայի կանխման միջոցառումները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

















































NY Post. Իրանը դեռևս մուտք չի ստացել Կատարում գտնվող իր 6 միլիարդ դոլարի ակտիվներին
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի
Սկզբունքորեն ես այլ կարծիք եմ ունեցել․ Մոջթաբա Խամենեին ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնության մասին
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
Իրանում նախազգուշացրել են հնարավոր պատասխանի մասին, եթե Իսրայելը շարունակի հարձակումները Լիբանանի հարավում
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ