Բողոքի ակցիաներ Իրանի 10 քաղաքներում. Հասան Ռոհանիին մեկ ամիս ժամանակ են տվել
Իրանում ձերբակալում են այն ակտիվիստներին, ովքեր արդեն երեք օր է բողոքի ակցիաներ են անցկացնում ընդդեմ երկրում տիրող սոցիալական վիճակի:
Իրանի 10 խոշորագույն քաղաքներում օգոստոսի 1-ից լայնածավալ բողոքի ակցիաները կառավարությունը որակել է անօրինական եւ գործի դրել իրավապահներին՝ նրանց գործողությունները կանխելու համար: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը
Օգոստոսի 1-ից Իրանի բոլոր խոշոր քաղաքներում հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել կառավարությունից պահանջելով քայլեր ձեռնարկել երկրում թափ առնող գործազրկությունն ու թանկացումները կանխելու ուղղությամբ: Որոշ քաղաքներում ցույցերի ժամանակ տեղի են ունեցել բախումներ, գործադրվել է արցունքաբեր գազ:
Բողոքի ակցիայի անցկացման հիմնական պատճառը ազգային արժույթի կտրուկ անկումն է, որի հետեւանքով աճել է գործազրկության թիվը:
Վերջին օրերին, սեւ շուկայում, իրանական ռեալը ամերիկական դոլարի նկատմամբ հասել է ռեկորդային սանդղակի ՝ 120 հազարի ռեալ՝ մեկ դոլարի դիմաց. Մինչդեռ, մայիսի վերջին, մեկ դոլարն արժեցել է 65 հազար ռեալ:
Այս գործընթացները երկրում առաջացրել են ինֆլյացիա, կտրուկ աճել են սպառողական մթերքների ու վառելիքի գները:
Իրանի խորհրդարանի պատգամավորները երկրի նախագահ Հասան Ռոհանիին մեկ ամիս ժամանակ են տվել հստակեցնելու համար, թե ինչ քայլեր է ձեռնարկում այս տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար:

















































NY Post. Իրանը դեռևս մուտք չի ստացել Կատարում գտնվող իր 6 միլիարդ դոլարի ակտիվներին
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի
Սկզբունքորեն ես այլ կարծիք եմ ունեցել․ Մոջթաբա Խամենեին ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնության մասին
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
Իրանում նախազգուշացրել են հնարավոր պատասխանի մասին, եթե Իսրայելը շարունակի հարձակումները Լիբանանի հարավում
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ