Շոյգուն զեկուցել է Պուտինին Պալմիրան գրավելու մասին
Սիրիական զորքերը Ռուսաստանի օդա–տիեզերական ուժերի աջակցությամբ ավարտել են Պալմիրայի գրավման օպերացիան,–հաղորդել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքերով, քաղաքի գրավման մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները գրավել էին Պալմիրան 2015 թվականի մայիսին։ Նրանք պայթեցրել են ՅՈՒՆԵՍԿՕ–ի կողմից համաշխարհային ժառանգություն ճանաչված քաղաքի կողքին գտնվող հին ավերակները եւ սպանել տեղի բնակիչներին։
2016 թվականի մարտի վերջին սիրիական զորքերը ռուսական ավիացիայի օգնությամբ ազատեցին Պալմիրան։ Մայիսին երաժիշտները՝ Վալերի Գյորգիեւի գլխավորությամբ համերգ տվեցին հին ամֆիթատրոնում։
Անցյալ տարվա դեկտեմբերին ահաբեկիչները կրկին գրավել էին քաղաքը։


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...