Էրդողանը հայտարարել է, որ «հպարտ է թուրք ժողովրդի ներկայացուցիչը լինելու համար»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի մասին, դրա տապալումն անվանել է մեծ հաղթանակ ու հայտարարել, որ հպարտանում է թուրք ժողովրդի ներկայացուցիչը լինելու համար, գրում է «Միլլիյեթ» պարբերականը։
«Այս հաղթանակն ամբողջ թուրք ժողովրդի հաղթանակն է, հպարտ եմ այս ժողովրդի ներկայացուցիչը լինելու համար։ Այս օրը նշվում է անգամ Մոսկվայում, պատկերացնո՞ւմ եք։ Այդ օրը ոտքի ելան թուրքը, քուրդը, չերքեզը․․․սուննին, շիան, աղքատը, հարուստը․․․», - ասել է Էրդողանը՝ շեշտելով, որ հուլիսի 15-ը նշվում է աշխարհի տասնյակ երկրներում՝ տեղի թուրքական համայնքների կողմից։
Մոսկվայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիօզը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ հեղաշրջման փորձի ժամանակ Թուրքիայի օրինական իշխանություններին աջակցելու համար։
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից