Եպիսկոպոս Սահակ Մաշալյանը խոսել է Էջմիածնի հանդիպումից հետո
Պոլսո հայոց պատրիարքական կրոնական ժողովի ատենապետ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը Ստամբուլի հայկական «Ակոս»–ի հետ զրույցում պատմել է Էջմիածնի հանդիպումից մանրամասներ է պատմել։
Եպիսկոպոս Մաշալյանն ասել է, որ Էջմիածնում երկու օր տեւած հանդիպումներում Ամենայն Հայոց Կաթողիկոսի աջակցությամբ հնարավոր է եղել խաղաղության տանող ճանապարհային քարտեզ գծել։ «Վեհափառի առաջնորդությամբ Պոլսո պատրիարքի ընտրության հետ կապված սկզբունքներ հստակեցրեցինք եւ դրա շրջանակներում մեր անելիքները պարզեցինք։ Երեք սրբազաններով աշխատեցինք մեկս մյուսին հասկանալ։
Վեհափառին ասացինք, որ Արամ Սրբազանը 9 տարի վատ է ղեկավարել ու ընտրության հարցում հիմնական խնդրի հենց ինքն է վերածվել։ Նա արդեն առաջնորդ մնալու իրավունք չունի, ժողովրդի մոտ վստահությունը խախտվել է եւ պետք է նա հրաժարական տա։ Սակայն Վեհափառն ասաց, որ նման մեղադրանքները իրեն միայն պաշտոնապես պետք դիմեն, որից հետո դրանք կհանձնվեն կրոնական դատարանին։ Վեհափառը շեշտեց, թե 9 տարվա մեջ Ստամբուլից Արամ Սրբազանի հասցեին մի քանի բողոքից բացի բողոքներ չեն եղել, որի համար Արամ Սրբազանը իրավունք ունի առաջիկայում մասնակցել պատրիարքի տեղապահի ընտրություններին։
Տեղապահի ընտրությունից հետո փոխպատրիարք կոչվող պաշտոնը կանցնի պատմության գիրկը։ Դա Վեհափառի մոտ խոստացել է Արամ Սրբազանը»,–ասել է Մաշալյանը։
Անդրադառնալով տեղապահի թեկնածուի հետ կապված հարցին, եպիսկոպոս Մաշալյանը նշել է, թե ամենահարմար թեկնածուն Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ արք. Գարեգին Բեքչյանն է։
Նշենք, որ Էջմիածնում տեղի ունեցած հանդիպման ավարտին համաձայնություն է ձեռք բերվել Կ.Պոլսի Պատրիարքության առկա հարցերի շուրջ։ Պոլսո պատրիարքական ընդհանուր փոխանորդ արք. Արամ Աթեշյանը պարտականությունները կատարելու է մինչեւ մարտի 15–ը։ Այնուհետ ընտրվելու է Տեղապահ, որի ղեկավարությամբ պատրաստվելու են պատրիարքի ընտրություններին։


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...