Եվրախորհրդարանը խորհուրդ է տվել թարմացնել Ադրբեջանի հիշողությունը
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-Ադրբեջան համապարփակ համաձայնագրի բանակցությունների առնչությամբ հանդես է եկել ԵՄ խորհրդին, Եվրոպական հանձնաժողովին և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով հատուկ հանձնակատարին ուղղված առաջարկներով, որոնց թվում խորհուրդ է տվել ապահովել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության և 2009 թվականի ԵԱՀԿ-ի հիմնարար սկզբունքների համաձայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ԵՄ-ի առավել ակտիվ մասնակցության առաջնահերթությունը: Այդ մասին ասված է ԵՄ-Ադրբեջան համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ առաջարկությունների մասին փաստաթղթում:
Փաստաթղթում Եվրոպական խորհրդարանը խորհուրդ է տվել հիշեցնել Ադրբեջանի իշխանություններին խորհրդարանի դիրքորոշման մասին, որի համաձայն՝ ԵՄ-ի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի հետ նոր համաձայնագրերի վավերացման գործընթացը պետք է իրականացվի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ իմաստալից հանձնառությունների և այդ ուղղությամբ նշանակալից առաջընթացի պայմանով, ինչը ներառում է հրադադարի պահպանում, ԵԱՀԿ-ի հիմնարար սկզբունքների իրագործմանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցություն:
Եվրախորհրդարանը կոչ է արել աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և խաղաղության հաստատմանը նպաստող բոլոր նախաձեռնություններին, ինչպիսիք են կողմերի կողմից հրադադարի պահպանումը, բոլոր մակարդակների երկխոսությունը, այդ թվում՝ բարձր մակարդակի բանակցությունները, ատելության հռետորաբանության կանխումը, վստահության ամրապնդմանն ուղղված քայլերը, ԵԱՀԿ միջազգային դիտորդների թվի զգալի մեծացումը և Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների միջև շփումները:
Եվրախորհրդարանի պատգամավորները խորհուրդ են տվել խորը մտահոգություն հայտնել տարածաշրջանում ուժերի կուտակման և պաշտպանության անհամաչափ ծախսերի առնչությամբ: Նրանք կրկին հայտարարել են Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունները բանակցային գործընթացում ներգրավելու անհրաժեշտության մասին:


















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից