Գյումրիում վարչական ռեսուրսը հրաժարվում է սպասարկել ՀՀԿ-ին
Առաջադրված թեկնածուները նախընտրական շրջանում, գրեթե միշտ, ձայնհավաքման գործընթաց են իրականացնում, որը հասարակությանը հայտնի է որպես ցուցակագրում: Այս առումով հատկապես իշխանական ուժերն են աչքի ընկնում: Իշխանական թեկնածուներն այդ աշխատանքներում օգտագործում են սպառնալիքը: Մասնավորապես՝ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, իշխանական անհատների բիզնեսներում աշխատող ընտրողին երկընտրության առաջ են կանգնեցնում՝ ընտրել իրենց մատնանշած թեկնածուին կամ հրաժեշտ տալ չնչին աշխատավարձով աշխատանքին:
Գյումրիում՝ մարզպետարանի, քաղաքապետարանի, դպրոցների, մանկապարտեզների եւ պետական ու համայնքային բյուջեից սնվող այլ կառույցների նախկինում պարտադրում էին ընտրել Սերժ Սարգսյանին եւ նրա ներկայացրած հանրապետական կուսակցությանը: Այլ կերպ ասած՝ գործի էր դրվում պաշտոնական դիրքի չարաշահումը՝ վարչական ռեսուրը իրենցով անելու համար:
Այժմ Գյումրիում այս տարբերակը նախկինի նման լայնամասշտաբ չի գործում: Գյումրեցին վերեւից իջած հրահանգին չի ենթարկվում: Այս քաղաքի ընտրողը պայքարում է իր քվեի համար: Նախկին ընտրություններից բավական է հիշել վերջին նախագահականը եւ Սահմանադրական հանրաքվեն: Նախագահի ընտրության ժամանակ Գյումրիում պարտվեց Սերժ Սարգսյանը, հաղթեց՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ հանրաքվեի ժամանակ պարտվեց Սարգսյանի ԱՅՈ-ն, հաղթեց՝ ժողովրդի ՈՉ-ը:
Առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում իշխանությունը չի կարող հերթական անգամ, գոնե Գյումրիում, ուժ բանեցնել վարչական ռեսուրսի վրա՝ ամբողջությամբ: Գյումրեցին իր ընդդիմադիր հայացքները վաղուց է ցույց տվել:
Բավականին վերջերս Շիրակի մարզպետարանի վարչության պետերից մեկը հայտարարեց, որ սատարելու է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին՝ մտավախություն չունենալով, որ խնդիրներ կունենա աշխատավայրում կամ մարզային ղեկավարության հետ:
Նույն իրավիճակն է նաեւ Գյումրու քաղաքապետարանում: Աշխատակիցներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, նշեց, որ աշխատակազմի մեծ մասը չի քվեարկելու Սամվել Բալասանյանի մատնանշած թեկնածուի օգտին: Նրանք 2016-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ անգամ չեն քվեարկել նույնիսկ Բալասանյանի օգտին:
Այս ամենը խոսում է այն մասին, որ Գյումրիում իշխանության սպառնալինքները անելիք այլեւս չունեն: Մարդիկ ցանկանում են վերջնական իշխանափոխության ականատեսը լինել:
Դավիթ Գասպարյան


















































Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվեց
Գյումրիի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է չտրվել սադրանքների
Կարմիր ու սեւ բերետավորները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում քաղաքացիներին. լսվում են հայհոյանքներ (տեսանյութ)
Գյումորւ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին տեղափոխում են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե
Ինչպես են կարմիր բերետավորները մուտք գործում Գյումրիի քաղաքապետարանի շենք (տեսանյութ)
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...