Դեմոկրատները պահանջել են ԱՄՆ գլխավոր դատախազ Սեշնսի հրաժարականը
Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների ղեկավար Նենսի Փելոսին մեղադրել է գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսին այն բանի համար, որ նա «ստել է երդմնակալության ժամանակ», եւ պահանջել է վերջինիս հրաժարականը։ «Գլխավոր դատախազը պետք է հրաժարական տա»,– գրել է նա հայտարարության մեջ։
Նա նաեւ պահանջել է ստեղծել՝ «Ռուսների հետ Թրամփի քաղաքական, անձնական եւ ֆինանսական կապերը հետաքննող անկախ, երկու կուսակցությունների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողով»։
Սեշնսին՝ հրաժարական տալու կոչով դիմել է նաեւ ներկայացուցիչների պալատի անդամ Էլայջա Քամինգսը։
Ավելի վաղ «The Washington Post»–ը գրել էր, որ Սեշնսը, նախագահական քարոզարշավի շրջանակներում, երկու անգամ հանդիպել է ԱՄՆ–ում Ռուսաստանի դեսպանի հետ։


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...