Թուրքիայի վարչապետը չի բացառել խորհրդարանի խոսնակի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը չի բացառել, որ կարող է զբաղեցնել խորհրդարանի նախագահի պաշտոնը, հաղորդում է թուրքական TRT հեռուստաընկերությունը։
Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններից հետո երկիրն անցնում է նոր՝ կառավարման նախագահական համակարգին, որի վերաբերյալ ժողովրդական հանրաքվե էր անցկացվել դեռևս 2017 թվականի ապրիլին։ Հայտնի է, որ կառավարման նոր համակարգում վարչապետի պաշտոն այլևս չի լինի։
Ինչպես հաղորդում է TRT հեռուստաընկերությունը, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կարող է կառավարման այս նոր փուլում ստանձնել երկրի խորհրդարանի նախագահի պաշտոնը։
Յըլդըրըմը, մեկնաբանելով օրեր շարունակ մամուլում շրջանառվող լուրերը, չի բացառել այդ հնարավորությունը։
Վարչապետի խոսքով՝ եթե նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջադրի իր թեկնածությունը՝ ինքը կհամաձայնի այդ պաշտոնին։
Երկրի նախագահի պաշտոնում վերընտրված Էրդողանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 9-ին։ Նույն օրը հայտնի կդառնա կառավարության նոր կազմը։ Մեջլիսն աշխատանքի կանցնի հուլիսի 8-ից։


















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից