Պեսկով. Մոսկվան եւ Վաշինգթոնը համընկնող շահեր ունեն
Մոսկվան եւ Վաշինգթոնը հաընկնող շահեր ունեն, մարտի 1-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Սակայն նա միանշանակ չի պատասխանել հարցին՝ կարո՞ղ է Ռուսաստանը ԱՄՆ-ի բարեկամը դառնալ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ երկու երկրների համագործակցությունը հնարավոր է առաջին հերթին ահաբեկչության դեմ պայքարում: Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նման փոխգործակցությունը Թրամփի հետ քննարկել է հեռախոսազրույցի ընթացքում:
Այն, որ Կոնգրեսում ելույթ ունենալիս Թրամփը ոչ մի անգամ Ռուսաստանին չի հիշատակել՝ Պեսկովին չի զարմացնում: Նա հիշեցրել է, որ Թրամփը ԱՄՆ նախագահն է, այնպես որ՝ բնական է, որ նա զբաղվում է «ամերիկյան գործերով», իսկ Պուտինը՝ «ռուսական գործերով», եւ «դա միանգամայն նորմալ է»:


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...