Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել են Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող բանաձևը
Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) արգելափակել են 6-ամյա հակամարտության ընթացքում քիմիական զենքի կիրառման համար մեղադրվող Սիրիայի կառավարության դեմ ուղղված բանաձևը, որի ընդունման դեպքում սիրիական իշխանությունների դեմ նոր պատժամիջոցներ կսահմանվեին:
Ինչպես հայտնում է Reuters-ը, Ռուսաստանն արդեն 7-րդ անգամ է կիրառում վետոյի իր իրավունքն ու փրկում Սիրիայի կառավարությանը: Մինչդեռ Չինաստանը 6-րդ անգամ է կիրառել պաշտոնական Դամասկոսին աջակցող վետոյի իրավունքը:
Մեկնաբանելով Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևը՝ Ռուսաստանը նշել է, որ ընդունման դեպքում փաստաթուղթը կխանգարեր սիրիական հակամարտության կարգավորման հարցով ժնևյան բանակցություններին:
Հայտնի է, որ բանաձևին կողմ է քվեարկել 9 անդամ պետություն, սակայն ընդունման համար անհրաժեշտ է, որպեսզի փաստաթղթի օգտին քվեարկի առնվազն 9 պետություն և ոչ մի վետո չլինի մշտական անդամների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Չինաստանի կողմից:


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...