Մերկելը հիասթափեցնող է անվանել գերմանական պարբերականի՝ Թուրքիայի թղթակցի կալանավորումը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկնաբանել է գերմանական Die Welt պարբերականի՝ Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելի կալանավորման դեպքը, հայտնում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
Մերկելը Յուջելի կալանավորման լուրն անվանել է ցավալի ու հիասթափեցնող, իսկ թուրքական դատարանի որոշումը՝ չափից դուրս կոշտ՝ հիշեցնելով, որ Յուջելն ինքնակամ էր ներկայացել ոստիկանություն:
«Մենք ակնկալում էինք, որ Յուջելի դեմ մեղադրանք ներկայացրած թուրքական դատարանը հաշվի կառներ խոսքի ազատության իրավունքը: Մենք շարունակելու ենք ամեն ջանք գործադրել, որպեսզի Յուջելն արժանանա իրավական ու արդար պետության պայմաններին հարիր վերաբերմունքի: Հույս ենք տածում, որ նա ամենակարճ ժամկետներում ազատ կարձակվի», - ասել է Մերկելը:
Նշենք, որ Die Welt-ի թուրք թղթակցին Թուրքիայում մեղադրում են ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու և ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու համար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարտին Շեֆերը հերթական անգամ պաշտոնական Անկարային հորդորել է ազատ արձակել Դենիզ Յուջելին։ Իսկ Բունդեսթագի 160 պատգամավորներ, իրենց հերթին, Բեռլինում Թուրքիայի դեսպանին կոչ են արել աջակցել Յուջելի ազատ արձակմանը։


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...