ԵՄ-ն խստացրել է ԿԺԴՀ–ի դեմ պատժամիջոցները՝ ՄԱԿ–ի ԱԽ բանաձեւի համապատասխան
Երկուշաբթի օրը Եվրամիությունը որոշում է ընդունել ԿԺԴՀ–ի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին՝ համապատասխան ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի որոշման։ Այս մասին գրում է RIA Novosti –ն՝ վկայակոչելով ԵՄ խորհրդի հայտարարությանը։
«2017–ի փետրվարի 27–ին նորմատիվ ակտեր են ընդունվել, որոնք ԿԺԴՀ–ի վրա նոր սահմանափակող միջոցառումներ են դրել։ Այդ ակտերն արտացոլում են նոր սահմանափակ միջոցառումներ՝ սահմանված 2016–ի նոյեմբերի 30–ին ՄԱԿ–ի ԱԽ խորհրդի 2321 բանաձեւով», - նշվում է կոմյունիկեում։
Փաստաթղթում հստակեցվում է, որ «միջոցառումները ներառում են սահմանափակումներ Հյուսիսային Կորեայից ածխի, երկաթի վաճառքի ոլորտում, ինչպես նաեւ պողպատի, նիկելի, արծաթի եւ ցինկի ներկրման արգելք»։
«Դրանք նաեւ վերաբերվում են Հուսիսային Կորեա նոր ուղղաթիռներ ու նավեր ներկրմանը, տրանսպորտային եւ ֆինանսական ոլորտում գործող սահմանափակումների խստացմանը, ինչպես նաեւ արգելք ԿԺԴՀ դիվանագիտական առաքելություններին ու դիվանագետներին ԵՄ–ում բացել մեկ հաշվեհամարից ավելին, ինչպես նա եւ Հյուսիսային Կորեային ԵՄ–ում անշարժ գույքի օգտագործածման սահմանափակում», — ասվում է փաստաթղթում։


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...