ՀՀԿ-ականների կռիվը թեւածում է քաղաքից քաղաք
Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը՝ ԱԺ ընտրությունների շրջանակներում միմյանց դեմ է հանել ՀՀԿ-ական պատգամավորության թեկնածուներին:
Ընդամենը մի քանի օր առաջ Արարատի մարզի Մասիս քաղաքում երկու ՀՀԿ-ականներ՝ Արայիկ Գրիգորյանը եւ Մուրադ Մուրադյանը հայտնվեցին բոլորի ուշադրության կենտրոնում: Նրանց սկանդալային վեճի պատճառը մեկը մյուսի տարածք մտնելն էր. Արայիկ Գրիգորյանը Մուրադ Մուրադյանի «տարածքում» նախընտրական շտաբ էր բացել: ՀՀԿ-ականների կռվախնձոր դարձած տարածքի կռվի հետեւանքով՝ մարմնական ծանր վնասվածքներ ստացավ նախընտրական շտաբի աշխատակիցներից մեկը:
Հանրապետականների այս «տուրուդմփոցը» դեռ չավարտված, կողմերը միմյանց դեմ ոխը դեռ չմոռացած, մեկ այլ հանրային հնչեղություն «վայելող» կռիվ սկսվեց՝ ՀՀԿ-ականների ու ՀՅԴ-ականների մասնակցությամբ:
Կոալիցիա կազմած ու իշխանություն դարձած այս կուսակցության անդամների վեճի առիթն ընտրողի քվեն է եղել: Բանն այն է, որ ԲՀԿ-ից ՀՀԿ-ի ճամբար տեղափոխված Բազմասեր Առաքելյանը, տեղեկանալով, որ իր հայրենի Փարփի գյուղի բնակիչներից մեկը իր ձայնը տալու է Դաշնակցությանը, նրան դաժան ծեծի է ենթարկել: ՀՅԴ-ի պատասխանն էլ չի ուշացել. խոստացել են համապատասխան քայլեր ձեռնարկել:
Օրերս «ռազբորկա» էր նաեւ Արարատի մարզի գյուղերից մեկում: ՀՀԿ-ական թեկնածուների ներկայացուցիչները ՀՅԴ-ի թեկնածուին մտերմաբար բացատրում էին, որ նա բարոյական իրավունք չունի գյուղացիներին կոչ անի քվեարկել իր եւ ՀՅԴ-ի օգտին, իսկ ամենավերջում միմյանց հետ են հարաբերություններ ճշտել, թե ՀՅԴ-ական թեկնածուն հատկապես , որ ՀՀԿ-ական թեկնածուի համար պետք է սուսուփուս նստի տանը եւ գլուխը պատուհանից չհանի:
Համապետական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել: Այսօրինակ դեպքեր նախատեսվածից շատ են լինելու: Ընտրողի քվեի համար իշխանության յուրաքանչյուր թեկնածու, օրինական կամ ոչ օրինական ճանապարհով, փորձելու է պայքարել՝ վերարտադրվելու նպատակով: Տարիների փորձը ցույց է տվել, որ Շիրակի մարզը, հատկապես Գյումրին զերծ չի մնացել նման պատմությունների մեջ ընկնելուց:
Նշենք, որ 2007 եւ 2012 թվականների ընտրությունները Գյումրիում անցել են հետընտրական կամ նախընտրական արյունալի բախումներով:
Այժմ Գյումրիում ստեղծված իրավիճակը իսկապես պայթյունավտանգ է, ցանկացած պահի կարող է լարված իրավիճակը դուրս գալ վերահսկողությունից: Սերժ Սարգսյանը Գյումրիում միմյանց դեմ է հանել նախկին եւ ներկա թշնամիների: Շիրակում առաջադրված հանրապետականի 13 թեկնածուները, ոչ վաղ անցյալում, պատգամավորական մանդատի համար լուրջ կռիվ են տվել միմյանց դեմ:
Մասնավորապես, Մարտուն Գրիգորյանը, երբ 2007 թվականին առաջին քայլերն էր անում մեծ քաղաքականությունում, ԱԺ ընտրության ժամանակ ՀՀԿ-ական «վետերան» Սուքիաս Ավետիսյանից շատ ձայներ հավաքեց եւ զբաղեցրեց նրա տեղը խորհրդարանում: Արդեն 2012-ին՝ Մարտուն Գրիգորյանը հաղթեց ՀՀԿ-ական Արման Սահակյանին:
Ընտրապայքարի, կռվի եւ սկանդալների այս եւ այլ փաթեթ ձեռքներին՝ նշյալ անձինք հանդես են գալիս արդեն ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով: Բնական է, որ նրանք չեն մոռացել նախկին տարաձայնությունները, իսկ այժմ էլ նոր ընտրական օրենսգրքի նախապայմանները թույլ չեն տալիս մոռանալ՝ յուրաքանչյուր թեկնածու պայքարելու է իր տեղի ու աթոռի համար: Չի բացառվում, որ նրանք եւս առաջիկայում բախումներ կունենան: Թերեւս առայժմ սկսվել է միմյանց վրա ցեխ շպրտելը՝ բամբասանքների տեսքով: Գյումրեցիները հիմա սպասում են, թե ում նյարդերն են առաջինը տեղի տալու: Բանն այն է, որ գյումրեցի թեկնածուներից յուրաքանչյուրն արդեն հասկացել է, որ Սերժ Սարգսյանը բոլորին առանձին-առանձին ասել է, թե հենց ինքն է իր ամենանախընտրած թեկնածուն:
Դավիթ Գասպարյան


















































Կարող եք քվեարկել առանց ռեյտինգային թեկնածուին ձայն տալու (Տեսանյութ)
Ինչու եւ ումից են վախենում հայերը 2
Կարեն Կարապետյանը՝ ընդդեմ ռեյտինգային ընտրակարգի
Ընտրողները չեն հասկանում, թե ինչ է ռեյտինգային ընտրակարգը
Նրանք ձեզ զգուշացրել էին եղբայրասպան ռեյտինգային ընտրակարգի մասին
Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են
Մայր Աթոռի հայտարարությունը
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
Ով մեզ հետ չի, առնվազն դավաճան է