Թրամփ. Մենք հավատում ենք ուժի միջոցով խաղաղության հաստատմանը, եւ մենք այն կստանանք
Մենք հավատում ենք ուժի միջոցով խաղաղության հաստատմանը, եւ մենք այն կստանանք: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով պահպանողականների համաժողովում:
Նրա խոսքով՝ բանակի եւ զինվորականների ֆինանսավորման համար ահռելի բյուջե կհատկացվի: «Մենք մտադիր ենք բանակն արդիականացնել: Այն ավելի, քան երբեւէ, մեծ, լավ եւ ուժեղ դարձնել: Հույս ունենք, որ երբեք ստիպված չենք լինի այն օգտագործել, բայց ոչ մեկը չի համարձակվի մեզ հետ գործ ունենալ: Ոչ մեկը: Այն կդառնա Ամերիկայի պատմության մեջ մեծագույն բանակներից մեկը: Ոչ մեկը չի համարձակվի մեզ հարցեր տալ՝ ինչպես եղել է մինչ այս»,- նշել է Թրամփը:
«Մենք հավատում ենք ուժի միջոցով խաղաղության հաստատմանը, եւ մենք այն կստանանք: Ես խոստացել եմ վերականգնել ԱՄՆ-ի ժողովրդի անվտանգությունը, ես զինվորականներին հանձնարարել եմ «Իսլամական պետությանը» լիովին ջախջախելու ծրագիր մշակել: Մեր դաշնակիցների հետ մենք կկարողանանք երկրի երեսից ջնջել այդ չարիքը»,- ասել է նա:


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...