Բուլղարիայում աշխատավարձը բարձրացել է 122 %-ով. հայտնի են ամենաշատ ու ամենաքիչ աշխատավարձերով ԵՄ երկրները
Բուլղարիայում 2007-2017 թվականներին միջին աշխատավարձը մեկ ժամվա համար բարձրացել է 122 տոկոսով:
Ինչպես նշում է Euromag-ը՝ մեջբերելով ԵՄ վիճակագրական ծառայության՝ Եվրոստատի տվյալները, դա ամենանկատելի աճն է ԵՄ տարածքում տվյալ ժամանակահատվածի համար: Ընդհանուր առմամբ, ԵՄ-ում աշխատավարձը 10 տարում բարձրացել է 16 տոկոսով:
Չնայած աճի արագ տեմպերին՝ ընդհանուր վիճակագրության համաձայն՝ Բուլղարիան հետնապահ երկրներից է: 2017 թվականին այս երկրում աշխատանքի մեկ ժամը միջինում գնահատվում էր 5.1 եվրո (2007-ի 2.3 եվրոյի փոխարեն): Իսկ ԵՄ անդամ մյուս երկրներում աշխատանքային մեկ ժամը վարձատրվում է միջինում 23.1 եվրո (2007-ի 19.5 եվրոյի փոխարեն):
ԵՄ-ում ամենաբարձր աշխատավարձը ստանում են Լյուքսեմբուրգում (43,8 եվրո՝ մեկ ժամի համար), հաջորդում են Դանիան (38,7 եվրո) և Բելգիան (37,9 եվրո):
Ամենից քիչ աշխատավարձ ստանում են Բուլղարիայի, Ռումինիայի (5.5 եվրո) և Լեհաստանի (6.3 եվրո) բնակիչները:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է