ՀՀ-ում շենգենի դիմումներն ապրիլից կընդունի ռուս-թուրքական ընկերությունը
2018 թվականի ապրիլի 3-ից շենգենյան վիզայի դիմումները կընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանատունը, այլ ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» կոնսորցիումը:
Այս մասին տեղեկացրել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:
Դեսպանը նշել է, որ կազմակերպությունը գտնվում է Թուրքիայում: Նա վստահեցրել է, որ այն երկարամյա փորձ ունի, այդ պատճառով էլ շահել է վիզայի ծառայություն մատուցելու մրցույթը:
Այսինքն, Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար շենգեն վիզա ստանալու համար պետք է դիմել այդ ընկերությանը:
Գրասենյակը սակայն ղեկավարելու է հայ ներկայացուցիչ, և այնտեղ աշխատողները բացառապես ՀՀ քաղաքացիներ են լինելու», – ասել է Մաթիաս Քիսլերը:
Դեսպանի խոսքով, Գերմանիային վերաբերող վիզաների դիմումների ընթացակարգը մնալու է բացառապես Գերմանիայի դեսպանության գործունեության շրջանակում:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է