Վրաստանի քաղաքացիները շուրջ 200 բնակարան են թալանել Հունաստանում
Վրաստանի 4 քաղաքացի ձերբակալվել է Աթենքում՝ բնակարանային կողոպուտների մեղադրանքով: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտնել է Վրաստանի ՆԳՆ քրեական ոստիկանության ղեկավար Մամուկա Չելիձեն:
Վերջինիս խոսքով՝ վրացի և հույն իրավապահների եռամսյա համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է, որ ձերբակալված անձինք շուրջ 200 բնակարան են թալանել Հունաստանի տարածքում:
«Բոլոր 4 մեղադրվող անձանց տներում և ավտոմեքենաներում իրականացված խուզարկությունների ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները որպես իրեղեն ապացույց առգրավել են տարբեր տեսակի հրազեն, գումար և գողացված իրեր»,- հայտնել է Չելիձեն:
Նա ընդգծել է, որ Հունաստանի օրենսդրության համաձայն՝ հանցագործներին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է