Լյուքսեմբուրգը հետ է կանչում իր դեսպանին. լրատվամիջոց
Լյուքսեմբուրգը խորհրդակցության նպատակով Մոսկվայից հետ է կանչում իր դեսպանին, հաղորդում է «Բլումբերգ»–ը։
Նախօրեին երկրի արտաքին գործերի նախարար ժան Ասելբորնը հայտարարել էր, որ Լյուքսեմբուրգը մտադիր չէ «Սկրիպալի գործի» առնչությամբ արտաքսել ռուս դիվանագետներին։
Հիշեցնենք, որ մարտի 14-ին բրիտանական խորհրդարանում ելույթ ունենալիս Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանին մեղադրել էր Գլխավոր հետախուզության վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման հետ առնչություն ունենալու համար։ Պաշտոնական ապացույցներ չէին ներկայացվել։
Բրիտանիայի արտգործնախարարությունը արտաքսել է 23 ռուս դիվանագետի, ինչպես նաեւ հետ է կանչել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի լոնդոնյան այցի հրավերը։
Ռուսաստանի արտգործնախարարությունը հինգշաբթի հայտնել է, որ պատրաստվում է ի պատասխան այդ միջոցների արտաքսել 23 բրիտանացի դիվանագետի, նաեւ հայտնել է Բրիտանական խորհրդի գործունեությունը դադարեցնելու մասին։
Մեծ Բրիտանիայից հետո «Սկրիպալի գործի» կապակցությամբ եւս 23 պետություն է հայտարարել ռուս դիվանագետների արտաքսման մասին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Ռուս դիվանագետների արտաքսման մասին որոշում կայացրել է Եվրամիության 16 երկիր, ինչպես նաեւ՝ ԱՄՆ-ն, Կանադան, Ալբանիան, Մակեդոնիան, Նորվեգիան, Ուկրաինան եւ Ավստրալիան:
Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Լեհաստանի իշխանությունները որոշել են արտաքսել չորսական դիվանագետի, Դանիան եւ Իսպանիան՝ երկուական։ Շվեդիան, Ֆինլանդիան, Հունգարիան, Խորվաթիան եւ Ռումինիան հայտարարել են, թե մեկական դիվանագետի կարտաքսեն։ Չեխիան արտաքսում է ՌԴ երեք դիվանագետների։
Իր հերթին Լիտվան նշել է, թե արտաքսելու է երեք դիվանագետների։ Արտաքսումների մասին հայտարարել են նաեւ Լատվիան եւ Էստոնիան։
Այսպես, ԵՄ պետությունների տարածքից արտաքսվում է 33 ռուս դիվանագետ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել 60 ռուս դիվանագետի արտաքսման մասին: Ընդ որում, ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցիչ Հիզեր Նոյերտը ընդգծել է, որ 12 մարդ ռուսական հետախուզության աշխատակիցներ են: Կանադան եւս հայտնել է 4 ռուս դիվանագետի արտաքսման մասին: 2 ռուս դիվանագետի հեռացման մասին հայտնել է Ալբանիայի ԱԳՆ-ն, մեկի մասին՝ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությանը եւ 1 դիվանագետի մասին` Մակեդոնիայի ԱԳՆ-ն:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է 13 ռուս դիվանագետների արտաքսման մասին: Վերջին երկիրը, ով այս պահին հայտարարել է ռուս դիվանագետների արտաքսման մասին, Ավստրալիան է: Ավելի վաղ բրիտանական իշխանությունները, մեղադրելով Ռուսաստանին Սոլսբերիում Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման համար, Մեծ Բրիտանիայից 23 ռուս դիվանագետ էր արտաքսել: Այդպես, օտարերկրյա պետությունները հայտարարել են ընդհանուր առմամբ 139 ռուս դիվանագետի արտաքսման մասին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտնել է Դաշինքում ՌԴ առաքելության 7 դիվանագետների արտաքսման, նաեւ առաքելությունը մինչեւ 20 մարդու հասցնելու մասին։


















































Սկրիպալներին «թունավորողին» նկատել են ՌԴ գլխավոր հետախուզական վարչության գեներալի դստեր հարսանիքին (լուսանկար)
Սերգեյ Սկրիպալը թունավորման դեպքից հետո առաջին անգամ զանգահարել է հարազատներին
Սկրիպալների գործով ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ
Վիկտորյա Սկրիպալը պատմել է «տառապանքների տարվա» մասին
Սերգեյ Սկրիպալի առողջական վիճակը վատացել է
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի