Ստամբուլի մետրոյում փչացած շարժաշանդուղքը «կուլ է տվել» տղամարդուն (լուսանկարներ, տեսանյութ)
Ստամբուլի մետրոյում տղամարդն ընկել է շարքից դուրս եկած շարժասանդուղքի մեջ: Այս մասին հաղորդում է Hurriyet-ը: Միջադեպի լուսանկարներն ու տեսանյութը հրապարակել է The Daily Mail-ը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ուենցել մետրոյի «Այազաղա» կայարանում: Տեսանյութում երևում է՝ ինչպես են մարդիկ գետնանցումում իջնում չաշխատող շարժասանդուղքով:
Մի պահ շարժասանդուղքը սկսում է աշխատել, ընդ որում՝ կառույցի մի հատվածում բացակայել են աստիճանները: Անսպասելի շարժման հետևանքով շարժասանդուղքի վրա գտնվող մարդիկ ընկել են: Տղամարդկանցից մեկը փորձել է բռնվել և կանգնած մնալ կառույցի ծայրին, սակայն ընկել է կառույցի մեջ:
Աղբյուրը մանրամասնում է, որ փրկարար գործողությունը տևել է մի ժամ: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին ոչինչ չի սպառնում:
Լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ փչացած շարժասանդուղքի դիմաց նախազգուշացնող նշան է տեղադրված եղել, սակայն մարդիկ ուշադրություն չեն դարձրել դրան:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է