ԱՄՆ Պետքարտուղարությունը Ռուսաստանը համեմատել է «ծովային խորությունների հրեշի» հետ
Վաշինգթոնում տեղի է ունեցել ամերկացի եւ ռուսաստանցի դիվանագետների միջեւ հերթական հեռակա «սիրալիրությունների» փոխանակումը. Պետքարտուղարությունում Ռուսաստանը համեմատել են ծովային խորությունների հրեշի հետ, իսկ ԱՄՆ-ում ռուսական դեսպանատանը հիշել են, որ նման մակդիրներից էր օգտվում նացիստական քարոզչությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ամեն ինչ սկսվել է մակդիրից, որը հերթական ճեպազրույցում Ռուսաստանին պարգեւել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը: «Ասոշիեյթեդ Փրեսի» լրագրող Մեթ Լին նրան հարցրել է՝ արդյոք նոյեմբերին նախատեսված ամերիկյան ընտրություններն ավելի՞ անվտանգ կլինեն ռուսաստանյան 60 դիվանագետներին արտաքսելուց հետո:
«Մենք չենք կարող ասել, որ արդյունքում ԱՄՆ-ում ընտրություններն անվտանգության մեջ կլինեն: Ռուսաստանը երկար ձեռքեր ունի, Ռուսաստանը մեծ թվով շոշափուկներ ունի: Մենք ենթադրում ենք, որ նրանք վերստին հետաքրքրություն կդրսեւորեն մեր ընտրությունների հանդեպ, ինչպես նաեւ շատ այլ երկրների ընտրությունների հանդեպ»,- ասել է Նաուերթը:
Երբ զարմացած լրագրողը հարցրել է «ձեռքերի եւ շոշափուկների» մասին, արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչը հաաստատել է իր խոսքը եւ հավելել՝ նկատի ունենալով Ռուսաստանը. «Սա ծովային խորությունների հրեշ է»:
Մի քանի ժամ անց ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատան Twitter-ի էջում հայտնվել է Նաուերթի խոսքից մեջբերումը, որին կցված էր 1930-ական թվականների նացիստական Գերմանիայի հակաբոլշեւիկյան պաստառ: Դրա վրա պատկերված էր կարմիրբանակայինի սաղավարտով կարմիր սարդ, որը «հեծնել» էր երկրագունդը, եւ մակագրված էր՝ «Բոլշեւիզմ» ու «Մեծ հակաբոլշեւիկյան շոու»:
Ռուսական դեսպանատունն իր կողմից գրել էր. «Այսօր մենք Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի կատարմամբ ականատես եղանք «Մեծ հակաբոլշեւիկյան շոուի»:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է