Հանրահավաք Կեմերովոյում. Մարդիկ չեն հավատում հրդեհի հետեւանքով զոհերի պաշտոնական թվին (Ուղիղ)
Մարտի 27-ի առավոտյան Կեմերովոյի բնակիչները մարզպետարանի շենքի մոտ տարերային հանրահավաք են կազմակերպել «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում տեղի ունենցած հրդեհի պատճառով, որի հետեւանքով, ըստ պաշտոնական տեղեկությունների, զոհվել է 64 մարդ:
«Ինտերֆաքսի» թղթակցի փոխանցմամբ՝ Խորհուրդների հրապարակում հավաքվել է ոչ պակաս 300 մարդ, սակայն տեսահեռարձակման կադրերից ակնհայտ է, որ հավաքված մարդկանց թիվն ավելի շատ է:
Նրանք իշխանություններից պահանջել են հրդեհի մասին ճշմարտությունն ասել, շատերը չեն հավատում ողբերգության զոհերի հրապարակված թվին: Մյուսները դժգոհ են, որ հրդեհի մարմանը փոքր թվով փրկարարներ են մասնակցել:
Երբ ցուցարարների առջեւ է դուրս եկել Կեմերովոյի փոխնահանգապետ Սերգեյ Ցիվիլեւը, բազմությունը նրան դիմավորել է «Ճշմարտություն», «Հրաժարական», «Մարդասպաններ» վանկարկումներով:
«Մեդուզան» հայտնում է, որ ցուցարարները պայմանավորվել են ինքնուրույն հաշվել առեւտրի կենտրոնի հրդեհի զոհերի թիվը՝ բնակիչները զոհվածների մասին տվյալները կուղարկեն ընդհանուր էլեկտրոնային հասցեով:
Դրանից հետո հանրահավաքի մասնակիցները պահանջել են, որ իրենց հանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը Կեմերովո է ժամանել մարտի 27-ին: «Ինչո՞ւ է թագավորը տաքուկ տեղում: Մենք նրան չենք ընտրել»,- վանկարկել են մարդիկ:
Կեմերովոյի քաղաքապետ Իլյա Սերեդյուկը բնակիչների նախաձեռնող խմբին ուղարկել է դիահերձարաններ, որտեղ նրանք կարող են համոզվել, թե առեւտրի կենտրոնում հրդեհից հետո քանի զոհվածի մարմին է տեղափոխվել այնտեղ:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է