Սկրիպալը եւ նրա դուստրը թունավորման օրը չորս ժամով անջատել էին իրենց հեռախոսների GPS ֆունկցիան
Գլխավոր հետախուզության վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստրը՝ Յուլիան, 4 ժամով անջատել էին իրենց հեռախոսների GPS ֆունկցիան այն օրը, երբ նրանց անգիտակից վիճակում գտել էին Սոլսբերիում նստարանի վրա, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով The Times-ը:
«Այսպիսի քայլերը կարող էին թույլ տալ 66-ամյա Սկրիպալին եւ նրա 33-ամյա դստեր Յուլիային գաղտնի հանդիպում անցկացնել»,- նշվում է նյութում: Սքոթլենդ Յարդի պաշտոնական ներկայացուցիչը կիրակի օրը հրաժարվել էր պարբերականի հետ քննարկել այդ դետալը: «Մենք պատրաստ չենք հետաքննությանը վերաբերող մեկնաբանություններ ներկայացնել»,- նշել է նա:
Հրապարակված տվյալների համաձայն՝ մարտի 4-ին՝ տեղական ժամանակով 09:15-ին, Սկրիպալները այցելել են գերեզմանոց, որտեղ թաղված են Սերգեի կինը եւ որդին: Այնուհետեւ՝ ժամը 13:30-ին, կանգնեցրել են ավտոմեքենան Սոլսբերի ավտոկայանատեղիում, մտել են գարեջրատուն, իսկ հետո՝ ռեստորան: The Times-ը ենթադրում է, որ բջջային կապի օգտագործման վերաբերյալ համապատասխան տեղեկությունները քննությանը տրամադրել են պրովայդերները:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է