Ինչ են նշանակում խորհրդային կալանավորների դաջվածքները. The Guardian-ի բացատրությունները ֆոտոշարքով
Բրիտանական The Guardian պարբերականը հրապարակել է ֆոտոշարք, որում ներկայացված են Խորհրդային միության բանտերում պահվող կալանավորներն ու նրանց բազմաթիվ դաջվածքների նշանակությունը:
Հայտնի է, որ լուսանկարներն արվել են 1960-1980-ական թվականներին՝ Արկադի Բրոննիկովի կողմից:
Քրեագիտական փորձագետն այցելել է ԽՍՀՄ տարբեր անկյուններում գտնվող կալանավայրեր՝ փորձելով հասկանալ հանցագործների կողմից այդքան շատ սիրված դաջվածքների լեզուն ու նշանակությունը:
Բզեզի, սարդի կամ ճանճի պատկերը վկայում է, որ տվյալ մարդը կյանքի մեծ մասն անցկացրել է կալանավայրերում: 
Սարդոստայնի մեջ խճճված սարդը նշանակում է, որ տվյալ հանցագործը միայնակ է քայլում հանցավոր ուղիով:

Կանալավորների մոտ ընդունված է դաջվածք անել մարմնի այն հատվածում, որտեղից թմրանյութ է ներարկվում: 
Խաղաքարտեր, դանակ, կին, բանտի ճաղեր, կմախք, գումար: Քրեական աշխարհում սրանք այն տարրերն են, որոնք հանցագործները շատ են սիրում, և որոնց պատճառով էլ կործանում են իրենց կյանքը:

Վագրն ագրեսիայի, հեղինակություն վայելելու հավակնության նշան է: 
Հանցագործների շրջանում ամենաշատ տարածված դաջվածքը խաչված Քրիստոսի պատկերն է, որը խորհրդանշում է հավատ եղբայրության նկատմամբ: 
Սուր ժանիքներով հրեշի պատկերը նշանակում է, որ դաջվածքի տերն «ատամ ունի» ոստիկանների նկատմամբ: Կրակի վրա այրվող կնոջ պատկերով դաջվածքը ցույց է տալիս, որ այն կրողն իր կալանավորման համար մեղադրում է կնոջը: Մինչդեռ վառվող փայտի կտորների քանակը խոսում է ազատազրկման ժամկետի մասին:

Խորհրդային մեդալների պատկերով դաջվածքները վկայում են, որ դրանք կրողը ծաղրում է իշխանություններին: Խաչը ձեռքում պահած աղջկա պատկերը ցույց է տալիս, որ կալանավորը սիրած կին ունի: Դագաղի մոտ կանգնած կնոջ պատկերը վկայում է, որ տվյալ անձն ազատազրկվել է մարդասպանության համար, որի պատճառը եղել է կինը: 
Երկու շղթայված ձեռքերի պատկերը նշականում է, որ տվյալ անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Եթե շղթան կոտրված է, ուրեմն նրան հաջողվել է փախուստի դիմել: 
Ձեռքին դաջված թևնոցը խորհրդանշում է 5 տարվա ազատազրկում: Մատանու տեսքով դաջվածքները վկայում են, որ տվյալ մարդը հանցավոր ուղու վրա է կանգնել երիտասարդ տարիքից, որ մտադիր է մինչ գերեզման գող մնալ ու հավատում է, որ միայն մահը կարող է ստիպել իրեն փոխվել: Թղթախաղի նշանները վկայում են, որ մարդը խաղամոլ է:



















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է