Ֆրանսիայում պատանդառության գործով երկրորդ անձն է կալանավորվել
Ֆրանսիայում ձերբակալվել է երկրի հարավում ահաբեկչություն իրականացրած հանցագործի անչափահաս ընկերը՝ ահաբեկչի հետ հանցավոր դավադրության համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ ավելի վաղ ձերբակալվել էր նրա 18-ամյա ընկերուհին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ֆրանսիայում մահացել է ոստիկանը, որը Տրեբ քաղաքի սուպերմարկետում նախօրեին տեղի ունեցած զինված միջադեպի ժամանակ առաջարկել էր իրեն փոխանակել պատանդների հետ։ Այսպիսով՝ ահաբեկչության զոհերի թիվը հասել է 4-ի, վիրավորվել է ավելի քան մեկ տասնյակ մարդ:
Մարտի 23-ին ֆրանսիական Կարկասոն քաղաքում 26-ամյա Ռեդուան Լակդիմն առեւանգման նպատակով հարձակվել էր ավտոմեքենայի վրա. ուղեւորը սպանվել է, վարորդը՝ վիրավորվել։
Իր երկրորդ հարձակումը նա իրականացրել է հատուկջոկատայինների վրա՝ կրակ բացելով նրանց վրա։ Երրորդ հարձակումն իրագործվել է հարեւան Տրեբ քաղաքում՝ պատանդներ վերցնելով սուպերմարկետում։ Այդ հարձակման հետեւանքով զոհվել է եւս 2 մարդ, իսկ ահաբեկիչն ավելի ուշ ոչնչացվել է հատուկջոկատայինների գրոհի արդյունքում։
Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։


















































Ֆրանսիայում անկարգությունները շարունակվել են դեռահասի հուղարկավորությունից հետո
Ֆրանսիայում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 700 մարդ է ձերբակալվել
Ֆրանսիայի ՊՆ-ն հայտարարել է Նիգերում 120 ահաբեկչի վերացման մասին
Ֆրանսիայում ձերբակալել են «դեղին բաճկոններ» շարժման առաջնորդին
Ֆրանսիայում փակվում է երկրի ամենահին ատոմակայանը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է