Ֆինլանդիայի ոստիկանությունը Պուչդեմոնին կալանավորելու կարգադրագիր է ստացել
Ֆինլանդիայի ոստիկանությունը Կատալոնիայի ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի կալանավորման եվրոպական կարգադրագիր է ստացել (EAW), սակայն այժմ չգիտի նրա գտնվելու վայրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ֆինլանդիան ստացել է Ֆինլանդիայում գտնվող Իսպանիայի քաղաքացու կալանքի մասին կարգադրագիր (EAW): Իսպանիան պահանջվող տեղեկատվությունը տրամադրել է Հետաքննությունների կենտրոնական բյուրոյին (Ֆինլանդիա) շաբաթ ցերեկը կալանքի միջազգային կարգադրագրի համար:
Բացի այդ, Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ, «Ձախ հանրապետականներ» անջատողական կուսակցության ներկայացուցիչ Ռոջեր Տորենը կոչ է արել ստեղծել «միասնական ճակատ` ժողովրդավարության պաշտպանության համար» եւ խոստացել է հասնել անկախության անօրինական հանրաքվեի կապակցությամբ ձերբակալված կատալոնական քաղաքական գործիչների ազատ արձակմանը:
Նիստից հետո Տորենը հանդես է եկել հայտարարությամբ: Նա դատավճիռներն անվանել է անարդար, որոնք խախտում են քաղաքական իրավունքները եւ քաղաքացիների իրավունքները:
«Նրանք չեղյալ համարեցին ոչ թե խորհրդարանի նիստը, այլ չեղյալ են համարել ժողովրդավարությունը ... Ես կոչ եմ անում ձեզ ստեղծել միասնական ճակատ՝ ժողովրդավարության, ազատության եւ բազմակարծության պաշտպանության համար », - ասել է նա:
Խոսնակը նաեւ ավելացրել է, որ նա ցանկանում է, որպեսզի ձերբակալված քաղաքական գործիչները «վերադառնան տուն»: «Մենք ուզում ենք, որ դուք տանը լինեք, եւ մենք դրան կհասնենք, մի կասկածեք», - ասել է Տորենը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է