Պերուի նոր նախագահը ստանձնել է իր պաշտոնը
Նախկին փոխնախագահ Մարտին Վիսկարրան ստանձնել է Պերուի նախագահի պաշտոնը Պեդրո Կուչինսկիի հրաժարականից հետո։ Այս մասին ՌԲԿ-ն է հայտնում՝ վկայակոչելով կառավարության մամուլի հաղորդագրությունը։
«Պաշտոնական արարողության ժամանակ նորընտիր նախագահ Մարտին Վիսկարան կարդացել է իր ուղերձը ժողովրդին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Reuters-ի փոխանցմամբ, Վիսկարան իր ուղերձում կոչ է արել պայքարել երկրի ներսում կոռուպցիայի դեմ «ամեն գնով»։ Նա նաեւ խոստացել է ձեւավորել «լրիվ նոր կաբինետ» ու երկրի տնտեսությունն ավելի մրցունակ դարձնել։
Վիսկարան ծնվել է 1963-ի մարտի 22-ին Լիմայում։ Նա քաղաքականությամբ է զբաղվում 2010-ից, ավելի վաղ զբաղվում էր շինարարական բիզնեսով։
Պերուի նախորդ նախագահ Պաբլո Կուչինսկին հրաժարական էր տվել մարտի 21-ին։ Reuters-ի փոխանցմամբ՝ նրա որոշումը պայմանավորված է եղել խորհրդարանում ձայներ ստանալու համար կաշառք առաջարկելու մեղադրանքներով, երբ խորհրդարանը մտադիր էր քվեարկել նախագահի իմփիչմենթի հարցով։ Հրաժարականի մասին իր որոշումը Կուչինսկին հայտարարել է այդ քվեարկության անցկացման նախօրեին։
Բացի դրանից՝ Կուչինսկին ներգրավված է եղել Odebrech բրազիլական ֆիրմայի հետ կապված սկանդալում։ Դրա նախկին տնօրենը հայտնել էր, որ նախագահին գումար էր տրամադրել 2011-ին նախընտրական քարոզչության ժամանակ։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է