Ինչպես Տարոն Մարգարյանը ջուրը գցեց 17 միլիոն 160 հազար դրամը
Երեւանի քաղաքապետարանը մարտի 8-ի կապակցությամբ շուրջ 17 միլիոն դրամով 20 հազար հատ վարդ է գնել: Պետական հաստատությունների գնումների միասնական կայքի փաստաթղթերի ուսումնասիրությամբ «Հայկական ժամանակ»-ը պարզել է, որ պայմանագիրը կնքվել է 2018 թվականի մարտի 6-ին:
Քաղաքապետարանը «Վ.Ֆ.Դ» ՍՊԸ-ին, ընդհանուր առմամբ վճարել է 17 միլիոն 160 հազար դրամ, որի դիմաց ստացել է 20 հազար հատիկ հոլանդական տեսակի վարդ:
Նախ նշենք, որ վարդը գնել են չափից ավելի թանկ գնով: Նույնիսկ շուկայական գնով կարելի էր այդ գումարով ոչ թե 20 հազար, այլ մոտ 25 հազար վարդ գնել: Սա ամենահամեստ հաշվարկով:
Բացի այդ, բազմաթիվ խնդիրներ ունեցող քաղաքում քսան հազար կնոջ մեկական վարդ նվիրելը սովորական ռաբիզություն է:
Եւ ամենակարեւորը: Ջուրը գցած այս փողով հնարավոր կլիներ լուծել բազմաթիվ խնդիրներ: Օրինակ, քսան բազմաբնակարային շենք կարող էր լուծել շատ ու շատ խնդիրներ եւ կոկիկ տեսքի բերվեր:
Իսկ հիմա փողը գցեցին ջուրը, դրանից մի քանի մարդ իրենց գրպանը կլորիկ գումար դրեց, իսկ Երեւանն ավելի խրվեց խնդիրների մեջ:
Փաստորեն Երեւանի քաղաքապետարանի մոտ կանանց մազերից քաշելն ու հարվածելը շատ ավելի լավ է ստացվում:
Top-News.am


















































Բարդ լուծումներ են լինելու, խոսքն էական սահմանափակումների մասին է. Ավինյանը՝ օդի որակի կարգավորման մասին
Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցություն է ընթանում
Երևանի քաղաքապետարանում կան ձերբակալվածներ
Խուզարկություններ են ընթանում Երևանի քաղաքապետարանում․ կան ձերբակալվածներ
Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք