Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնել Քննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ) Արցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան Օսկանյան Մերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը» ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր Հուսիկ Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա Բաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ Ամիրբեկով «Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համար Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան Հարությունյանը Ծանոթների, ԱԱԾ–ի միջոցով խնդրում ենք. Փաշինյանը հաստատեց՝ միջնորդում են, որ կաթողիկոսի անունը զեղչվի Կթվայնացվի օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակի տրամադրման գործընթացը. նախագիծ Ձերբակալվել է հոգեբուժական բաժանմունքի բժիշկը

Երևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնելՔննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ)Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը. Բենուա Պայան ընդունել է ՎեհափառինՓաշինյանը գնում է կաթողիկոսին ձերբակալելու ճանապարհով. սցենարի հետքերովԵրևանում կինը դանակահարել է ամուսնունԱրցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան ՕսկանյանՄերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը»ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր ՀուսիկԲագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվելՏարոն Մարգարյանը կգործուղվի ՄոսկվաՍի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալԲունդեսթագի պատգամավորները կրկին իրենց թույլ են տվել ավելի հաճախ թռչել բիզնես դասով․ BildԲաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ ԱմիրբեկովՎեհափառի առաջնորդությամբ Եկեղեցին հաղթահարելու է այս փորձությունը, աջակցում եմ Արշակ Սրբազանին․ Գառնիկ ԴանիելյանԶախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարությունների պատճառով«Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համարԶախարովան էթիկայի տեսակետից պատշաճ չի համարում ԼՂ բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակումըՆալբանդյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիՄասկը Բրիտանիան ոստիկանական պետություն է անվանելՀՀ-ում հաշվառված ավտոմեքենաներով խախտում կատարած օտարերկրացիները տուգանքը կվճարեն սահմանինՀնդկաստանը համաձայնել Է Ռուսաստանից 2 մլրդ դոլարով ատոմային սուզանավ վարձելԶեկույցում կան դրվագներ, որը կարա հասանելի լինի հանրությանը․ հանձնաժողովի նախագահՊոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան ՀարությունյանըՀավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր ՆշանԻնդոնեզիայում ջրհեղեղի հասցրած վնասը կարող է գերազանցել 4 միլիարդ դոլարը․ The Jakarta PostՔլոե Քարդաշյանը խոստովանել է, որ տարիներ շարունակ լույսերը միացված է քնել «ուրվականի» հետ հանդիպումից հետոH&M-ը և Ստելլա ՄաքՔարթնին վերադառնում են. 2000-ականների փայլ և կայուն շքեղությունJG. Կողակցի կորուստը վթարի պատճառով մեծացնում է մահվան ռիսկըՋազային գալա համերգով ամփոփվել է «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնըՌուսաստանում սկսել են արգելափակել տեսազանգերի ևս մեկ ծառայություն՝ FaceTime–ըԱԱԾ–ականները չեն խոսել ինձ հետ Վեհափառի անունը չտալու հարցով. այլ հարցով են եկել. Տեր ՌուբենԱԱԾ–ից խնդրել են, որ պատարագին Վեհափառի անունը չտամ, մերժել եմ. Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր ՌուբենԾանոթների, ԱԱԾ–ի միջոցով խնդրում ենք. Փաշինյանը հաստատեց՝ միջնորդում են, որ կաթողիկոսի անունը զեղչվիԲրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակելՓաշինյանը կարծում է, որ արտասահմանյան հետախուզական ծառայությունները կարող են օգտվել կաթողիկոսի «խոցելիությունից»Կթվայնացվի օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակի տրամադրման գործընթացը. նախագիծՁերբակալվել է հոգեբուժական բաժանմունքի բժիշկըԹուրքիան միջոցներ է ձեռնարկում Սև ծովում սպառնալիքներին դիմակայելու համարԴավիթ Սահակյանին կառավարությունը տարկետում տրամադրեցԱնհետ կորած 61-ամյա տղամարդը հայտնաբերվեցՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Վիեննա. տեսանյութԿիևի պահանջները նման են անհատակ փոսի․ ՍիյարտոԹուրքիան մեկ տարով երկարաձգել է ռուսական գազի գնման պայմանագրերըԿամավոր ատեստավորված ուսուցիչների խրախուսման համար 2025-ին նախատեսված միջոցները կավելանան շուրջ 2,16 մլրդ դրամովՊուտինը Ուիթքոֆի և Քուշների հետ հանդիպումը անվանել է օգտակար. նա ասել է, որ ՌԴ-ն չի ցանկանում վերադառնալ G8«Ռեալի» 2 խաղացող վնասվածք է ստացելՇահարկեցին, թե կենսաթոշակային տարիքի փոփոխություն եմ նախապատրաստում. Նման բան չկա. ՓաշինյանՊուտինը հայտարարել է, որ «ամեն դեպքում» կգրավի ԴոնբասըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 3-ից 4-ը

Ինչպիսին կլինեն հայ-ռուսական հարաբերությունները Ռուսաստանի նախագահական ընտրություններից հետո

Առաջին հայացքից հարցադրումը կարող է տարակուսանք առաջացնել: Նախ, ինչո՞ւ է շեշտը դրվում միայն ռուսական ընտրությունների գործոնի վրա, չէ՞ որ ապրիլին փոխվելու է նաեւ Հայաստանի կառավարման համակարգը, եւ երկրորդ, մի՞ թե պարզ չէ, որ ռուսաստանյան ընտրություններում ամեն ինչ կանխորոշված է: 

Մենք այս խնդրին մոտենում ենք փորձագիտական տեսանկյունից եւ փորձելու ենք հաշվի չառնել բոլոր ձեւական ու հուզական կողմերը:

Գործնականում անհնար է, որ Հայաստանում ապրիլից ձևավորվելիք իշխանությունը փոխի հայ-ռուսական հարաբերությունների վեկտորը: Բայց Հայաստանը պետք է արդյունավետ դարձնի իր հարաբերությունների համակարգը, եւ պետք է խորությամբ վերանայվի հայ-ռուսական հարաբերությունների կազմակերպման տեխնոլոգիան: Դրան մենք մանրամասն կանդրադառնանք ստորեւ։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այդ երկիրը տարածաշրջանային գերտերություն է, եւ իր շահերը մեր տարածաշրջանում նույնպես բազմաշերտ են ու բազմաբնույթ: Եւ մենք միշտ պետք է գիտակցենք, որ ներռուսաստանյան քաղաքական այս կամ այն շեշտադրումի փոփոխությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ մեզ վրա: Հայ-ռուսական հարաբերություններում շատ ոլորտներ վերաիմաստավորման կարիք ունեն, սկսած ռազմավարական խնդիրներից, վերջացրած մարտավարական առանձին հարցերով: Մենք պետք է ընդունենք, որ Ռուսաստանի նման տերությունները ունենում են ամբողջական տարածաշրջանային տեսլականներ, եւ Հայաստանն էլ պետք է միշտ խնդրին նայի հենց այդ տեսանկյունից:

«Պուտինի դոկտրինը» Հարավային Կովկասում

Ռուսաստանը, հաշվի առնելով կովկասյան երեք երկրների անցած ուղին, նրանց զարգացման վեկտորների ուղղությունները, որդեգրել է, այսպես կոչված, «ասիմետրիկ» դիրքորոշում այս երկրների նկատմամբ: Համառոտ ներկայացնենք դրանք:

Վրաստանի հանդեպ

Վրաստանը «Վարդերի հեղափոխությունից» սկսած վարում էր ընդգծված արեւմտամետ քաղաքականություն, փորձելով նվազագույնի հասցնել կախվածությունը Մոսկվայից։ Երբ 2008-ին իրական օրակարգ մտավ Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը, օգտագործելով Սահակաշվիլու չհաշվարկված քայլերը, Ռուսաստանը ջարդեց վրացական զինված ուժերին, եւ պաշտոնապես ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը: Բոլորին պարզ դարձավ, որ առանց իր տարածքային խնդիրների կարգավորման Վրաստանը չի կարող հայտնվել ՆԱՏՕ-ում: Այսօր Մոսկվայի քաղաքականությունն է աստիճանաբար վերականգնել Թբիլիսիի հետ բարիդրացիական հարաբերությունները եւ թույլ չտալ, որ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ:

Ադրբեջանի հանդեպ

Ադրբեջանի նկատմամբ Մոսկվայի դիրքորոշումը կարելի է բնութագրել այսպես. նվազագույնը՝ թույլ չտալ, որ այդ երկիրը գնա Վրաստանի ուղով, առավելագույնը՝ որպեսզի այդ երկիրը դառնա ՀԱՊԿ ու ԵԱՏՄ լիիրավ անդամ: Վերջին խնդիրը դժվար լուծելի է, քանի որ Ադրբեջանը բնական ռեսուրսներով հարուստ է, ունի Արեւելքից դեպի Արեւմուտք էներգետիկ միջանցքի դերակատարում եւ ունի Թուրքիայի նման ռազմավարական դաշնակից։ Ինչ վերաբերվում է ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությանը, ապա այդ քայլի գլխավոր խոչընդոտը, չլուծված ղարաբաղյան խնդիրն է, եւ դա շատ լավ հասկանում են եւ Բաքվում, եւ Մոսկվայում: Մյուս կողմից, Մոսկվան իր հույսը չի կորցնում. տնտեսական, քաղաքական, ռազմական, մշակութային ավելի սերտ կապեր հաստատելով՝ մոտեցնել Բաքվին այն մտքին, որ վերջինս պետք է վերջնականապես կողմնորոշվի դեպի ՀԱՊԿ ու ԵԱՏՄ։

Սակայն դրա դիմաց Բաքուն ակնհայտորեն պահանջում է զիջումներ ղարաբաղյան հարցում։ Մոսկվայում հասկանում են, որ այդ քայլով նրանք կկորցնեն նախ Հայաստանը, իսկ հետո Հայաստանն ու Ադրբեջանը: Ահա թե ինչու Մոսկվայի ու Բաքվի փոխհարաբերությունները պերմանենտ սպասումների մեջ են, առանց վերջնաարդյունքի: Բաքվում հասկանում են, որ ներկայիս հաշվեկշռում Մոսկվայի միջոցով իրենց ցանկալի զիջումը չեն կարող ստանալ: Ահա թե ինչու նրանք այսօր փորձում են այդ հաշվեկշիռը փոխել հօգուտ իրենց եւ ռազմական ոլորտում, եւ տարածաշրջանային տարատեսակ նախագծերում: Այդ ուղությամբ նրանք աշխատում են հետևողականորեն: Բաքուն սերտ կապեր է հաստատել Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական շրջանակների հետ, ակտիվորեն համագործակցում է այդ երկրի, այսպես կոչված, «եվրասիական» շրջանակների հետ (Ստոլիպինյան ակումբ, Կոմկուս և այլն):

Բացի այդ, Բաքուն ակտիվ տնտեսական ու մշակութային կապեր է հաստատում Ռուսաստանի մահմեդական ու թուրքալեզու մարզերի ու հանրապետությունների հետ: Ադրբեջանը ԱՊՀ անդամ երկրների շարքերում փորձում է դաշնակիցներ ձեռք բերել ի դեմս Ղազախստանի, Ղրղզստանի ու Բելառուսի, որոնք ոչ միայն ԱՊՀ, աւյլ նաեւ ԵԱՏՄ անդամ են: Ինչ վերաբերվում է մեր տարածաշրջանին, ապա Վրաստանի հետ Բաքուն ունի հարաբերությունների ավելի բարձր քաղաքական մակարդակ, քան Հայաստանը: Ադրբեջանը ձգտում է նույն մակարդակին հասցնել հարաբերությունները նաեւ Իրանի հետ: Միաժամանակ Բաքուն կարողացել է Հայաստանից ավելի բարձր քաղաքական եւ ռազմատեխնիկական հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ:

Այս ամենն Ադրբեջանն իրականացնում է մեկ նպատակով՝ փոխել քաղաքական, տնտեսական, ռազմական եւ դիվանագիտական այն հավասարակշռությունը, որն առկա է այսօր տարածաշրջանում հօգուտ իրեն, որից հետո Մոսկվայից զիջումներ կորզելը Բաքվի համար կարող է դառնալ տեխնիկայի հարց:

Հայաստանի հանդեպ

Ի տարբերություն Վրաստանի եւ Ադրբեջանի, Ռուսաստանը Հայաստանի հետ անկախությունից ի վեր ունեցել է սերտ եւ դինամիկ կապեր, ընդ ուրում, գրեթե բոլոր բնագավառներում եւ ոլորտներում:

Հայաստանը համարվում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը տարածաշրջանում: Միջպետական պայմանագրերից, հիմնարար է համարվում 1997-ի հունվարի 29-ին կնքված համագործակցության եւ համատեղ օգնություն մասին պայմանագիրը, որը կարգավորում է նաեւ ռուսական ռազմաբազայի եւ ռուսական զորքերի կարգավիճակը Հայաստանում: Այդ ուժերի դերն ու նշանակությունն էլ ավելի մեծացավ, երբ Վրաստանում փակվեցին ռուսաստանյան ռազմական բազաները, իսկ Ադրբեջանում Գաբալայի շուրջ Մոսկվան ու Բաքուն ընդհանուր հայտարարի չեկան:

Նորագույն փուլի փաստերը

Հայաստանը ՀԱՊԿ ստեղծման օրվանից՝ 1992 մայիսից այդ կազմակերպության անդամ է: 2016-ի նոյեմբերից գործում է հայ-ռուսական միացյալ զորախումբը, ինչը ցույց է տալիս երկու երկրների ռազմական կապերի խորության աստիճանը: Եւ թեեւ Հայաստանը հայտարարում է, թե հավասարակշռված արտաքին քաղաքականության կողմնակից է, Մոսկվայում շատ լավ հասկանում են, որ այն կրում է ասիմետրիկ բնույթ: 2015-ին ԵԱՏՄ-ի անդամ դառնալուց հետո միայն Հայաստանը ստորագրեց համաձայնագիրը ԵՄ-ի հետ, քանի որ չէր ցանկանում կրկնել Վրաստանի եւ Ուկրաինայի ճանապարհը՝ դառնալ Արեւմուտք-Արեւելք հակամարտության գոտի, ինչը միանշանակ ճիշտ որոշում էր: Վերջին տարիներին Հայաստանն ինտենսիվացրել է իր կապերը Ռուսաստանի հետ՝ հատկապես ռազմական եւ ռազմաարդյունաբերական ոլորտներում, ինչը անկհայտ ճիշտ որոշում է եւ ուղղված է երկրի անվտանգության բարձրացմանը։

2015թ. կնքվեց հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը։ Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ, Ռուսաստանից ներքին գներով կարողանում է ձեռք բերել ժամանակակից զինատեսակներ՝ հավասարակշռելով ռազմական հարաբերակցությունն Ադրբեջանի հետ։
Տնտեսության մեջ՝ Ռուսաստանի փաստացի վերահսկողության տակ են գտնվում մի շարք ռազմավարական ոլորտներ՝ էներգետիկա, երկաթգիծ, հեռահաղորդակցություն:

Այսպիսով, Հայստանը դարձել է Ռուսաստանի անգնահատելի հենարանը տարածաշրջանում: Սակայն Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ մեծացող դիսբալանսը սկսել է մտահոգել նաեւ Մոսկվային: Բանաձևն այսպիսին է՝ աջակցելով Հայաստանին, նա չի ուզում փչացնել հարաբերությունները Բաքվի հետ: Եթե Ադրբեջանը ընթանա Վրաստանի ճանապարհով, ապա դա լրջորեն կվտանգի Ռուսաստանի շահերը Հարավային Կովկասում: Մոսկվան չի ցանկանում փոխել ներկայիս հարաբերությունների հավասարակշռությունը Երեւանի ու Բաքվի հետ: Ահա թե ինչու Մոսկվան անհանգստացած է Բաքվի տնտեսական, ռազմական եւ քաղաքական հզորացումով: Սակայն այս հարցը պետք է լուծի Երեւանը, առանց Մոսկվայից աջակցություն խնդրելու:

Ապրիլյան իշխանության ռուսական քաղաքականությունը

Մոսկվան կարող է ապահովել Թուրքիայից ու Նախիջեւանից եկող վտանգների չեզոքացումը: Ղարաբաղյան ճակատում նա այդպիսի հնարավորություն չունի: Մենք սա պետք է միշտ հիշենք։

Եթե հայ հասարակության մի մասը դժգոհ է Մոսկվայի այսպիսի դիրքորոշումից , ապա Ռուսաստանի քաղաքական եւ հասարակական մի զգալի հատվածի մոտ էլ առկա է այն տեսակետը, թե Մոսկվան չափազանց շատ բան է զոհում Հայաստանի համար, չստանալով համարժեք հատուցում: Մենք սա էլ պետք է միշտ հիշենք։ Այդ տեսակետը հատկապես շատ է տարածված Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ոլորտում, որտեղ Բաքվից ստանում են վաճառված զինամթերքների համար լիարժեք փող, իսկ Հայաստանից՝ «գրեթե ոչինչ», ինչպես նաեւ, այսպես կոչված, եվրասիական շրջանակներում, որոնց համար Արեւմուտքի հետ հակադրվելու ընթացքում արժեքավոր են Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունները: Իսկ Ռուսաստան-Արեւմուտք խորացող հակամարտությունը շահեկան չէ Հայաստանի համար, եւ ճիշտ հակառակը, խիստ շահեկան է Ադրբեջանի համար, որի արդյունքում ուժեղանում են իրենց դիրքերը Ռուսաստանում:

Այն, որ Պուտինը մարտի 18-ի ընտրություններում կրկին կվերնտրվի նախագահի պաշտոնում գրեթե որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում: Այն, որ Սերժ Սարգսյանը ապրիլին կդառնա ՀՀ վարչապետ՝ նույնպես։ Այլ հարց է, թե ինչպիսին կլինի Պուտինի լեգիտիմության աստիճանն այդ ընտրություններից հետո: Ռուսաստանը մեծ պետություն է՝ անկանխատեսելի զարգուցումների պաշարով։ Թե ինչպես եւ ինչ աստիճանով այս ամենը կարող է ազդել Հայաստանի վրա այսօր դժվար է կանխատեսել, բայց մենք դրան պետք է պատրաստ լինենք: Հայաստանը պետք է նախաձեռնողական լինի տարբեր ուղղություններով։ Հայ-ռուսական հարաբերություններն ունեն զարգացման մեծ պոտենցիալ և հաջողության բանաձևը աշխատելն է։ Մենք Ռուսաստանի հետ պետք է աշխատենք՝ բոլոր ոլորտներում, բոլոր մակարդակներում եւ անընդհատ։

- ռազմաարդյունաբերական շրջանակների հետ հարաբերությունները պետք է նոր աստիճանի հասցնել

- քաղաքական կապերը պետք է դարձնել բազմաբնույթ (ոչ միայն իշխող ուժի հետ, այլ Ժիրինովսկու, Յավլինսկու, Սոբչակի կողմնակիցների, ազգայնականների եւ նույնիսկ կոմկուսի՝ ամբողջ քաղաքական դաշտում կողմնակիցներ ունենալու համար: Մեծ երկրներում այդպես է ձեւավորվում բարիդրացիական մթնոլորտ։

- Էականորեն ռեստարտ տալ Ռուսաստանի մշակութային էլիտայի եւ մշակութային հանրության հետ կապերը։

- լրատվամիջոցները հանդիսանում են լրջագույն գործոն, մենք այսօր որոշ անհատների շնորհիվ ունենք լավ դիրքեր, բայց սա դինամիկ ոլորտ է, եւ այն պետք է ամրապնդել մի շարք հետաքրքիր նոր նախագծերով եւ քայլերով։

- վերլուծաբանների, քաղաքագետների, քաղաքական եւ հասարակական թեմաներով հեռուստամեկնաբանների հետ սերտ աշխատելը չափազանց կարեւոր ուղղություն է։ Մեծ տերություններում այդպես է ձեւավորվում անհրաժեշտ դրական մթնոլորտը։

- երիտասարդության, շոու-բիզնեսի շրջանակների հետ ճիշտ աշխատանքը նույպես ոչ պակաս կարեւոր է, քանի որ այստեղ է ձեւավորվելու «ապագա» Ռուսաստանի վերաբերմունքը մեր հանդեպ:

Սրանք են այն հիմնական ուղությունները, որոնց վրա մենք անհրաժեշտ ենք համարում ուշադրություն դարձնել հայ-ռուսական հարաբերություններում: Եվ սա է հայ-ռուսական հարաբերությունների կազմակերպման այն տեխնոլորգիան, որի մասին հիշատակեցինք սկզում։

Ամփոփում

100 տարվա հետևությունների պահանջը հայ-ռուսական հարաբերություններում օրակարգային է։ Այդ պատճառով այս նախագիծը սկսում ենք հենց այս թեմայից։ Չկրկնել հին սխալները, թույլ չտալ վտանգավոր սցենարներ։ Դրա գինը պետականությունն է։ Մենք Ռուսաստանի հետ պետք է կառուցենք նոր տիպի, դինամիկ, ժամանակակից հարաբերություններ։ Բոլոր ռեսուրսները եւ հնարավորությունները կան, մնում է կամքը, մնում է աշխատելը։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»