Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկվել Հայաստան Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը․ Hetq.am Էրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Իրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկում Քարիմ Բենզեման կարող է միանալ «Յուվենտուսին» Բուլղարիան փետրվարի 1-ից վերջնականապես անցել է եվրոյի օգտագործման Կառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով. Ժիրայր Անանյան Ես չեմ անհանգստանում պատերազմի համար․ Արաղչի Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Ինչ եղանակ է սպասվում փետրվարի 2-ին Կապան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող երկու հողամաս Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց

Անցյալ գիշեր ՌԴ ԶՈՒ-ն խոցել է ուկրաինական 31 անօդաչու թռչող սարքՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկվել ՀայաստանԻրանի գերագույն առաջնորդ․ ԱՄՆ-ի պատերազմ սկսելու փորձը տարածաշրջանային հակամարտություն կհրահրիԵրևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը․ Hetq.amԷրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպանԻրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկումՔարիմ Բենզեման կարող է միանալ «Յուվենտուսին»Բուլղարիան փետրվարի 1-ից վերջնականապես անցել է եվրոյի օգտագործմանԿառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով. Ժիրայր ԱնանյանԵս չեմ անհանգստանում պատերազմի համար․ ԱրաղչիԺամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ եղանակ է սպասվում փետրվարի 2-ինԿապան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող երկու հողամասԳարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեցՔրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 միլիոն 857 հազար դրամի վնասՍուրեն Պապիկյանը հորդորում է քաղաքացիներին ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել վարժական հավաքներինԱուդիտ խոցելի ընտանիքներում․ նոր նախաձեռնությունը կնպաստի էներգաարդյունավետության բարձրացմանըՉինաստանը որոշել է կիսով չափ կրճատել բրիտանական վիսկիի ներկրման մաքսատուրքըԻսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետըՀամզա Աբդելքարիմը մոտ ժամանակներս պաշտոնապես կհամալրի կատալոնական «Բարսելոնայի» շարքերըԱյս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասինԿարիմ Բենզեման խիստ դժգոհ է պայմանագրի երկարաձգման վերաբերյալ ստացած նոր առաջարկիցՇատերն էին ինձ ասում անտեղի չզանգել, քանի որ նա չի անի դա, բայց նա արեց. ԹրամփՀՀ ԱԳ նախարարըի հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետԿլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձելԳիշերային կենսակերպը առաջացնում է սրտանոթային հիվանդություններ«Տոտենհեմը» և «Յուվենտուսը» ևս միանում են Սթերլիգի համար պայքարինՀնագետները Գիզայի Մեծ Բուրգի մոտ հայտնաբերել են առեղծվածային ստորգետնյա կառույցներՄրցավարի կողմից տուգանվել է մեկ միավորով՝ մրցակցին խանգարող չափազանց բարձր ձայներ արձակելու պատճառով«Ինտերը» բանակցություններ է վարում Մուսա Դիաբիի տեղափոխության հետ կապվածՊուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակինՊաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Վիգեն և Լինդա ԷուլջեքջյաններինԳողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերը Եվրոպա են տեղափոխում հինգերորդ սերնդի կործանիչներԺաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրQR կոդերը սկանավորելով կարող եք լրացնել հարցաշարը, նշել Առողջության ապահովագրության համակարգի ձեր բողոքը. ԱվանեսյանՎճարահաշվարկային ընկերությունները հայտարարություն են տարածել հեռահաղորդակցության օպերատորների հետ համագործակցությունը դադարեցնելու պատճառների մասինՔաղաքացիների միայն 18.3 տոկոսն է ապահովագրավճար վճարում, մյուսները պետական հոգածության ներքո են. նախարարԱռանց ծնողների գիտակցված մասնակցության, հնարավոր չէ ապահովել երեխաների պաշտպանվածությունը թվային միջավայրում. ԲՏԱ նախարարՔրդական ուժերը դուրս կգան առաջնագծից, իսկ տեղական անվտանգության ուժերը կմիավորվենԱյս պահին քայլեր են ձեռնարկվում իրավունքների պաշտպանությանն առնչվող մնացյալ հարցերը հասցեավորելու ուղղությամբՄեհմեդ Օզի մեղադրանքներն «արտացոլում են խտրական վերաբերմունք եւ բացահայտում են խտրական շարժառիթ»20 մլն եվրո աջակցությունը տրամադրվում է ԵՄ–Հայաստան գործընկերության շրջանակումԱրտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղԴադարեցվեցին ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները Թուրքիան պատրաստ է միջնորդ լինել ԱՄՆ-ի և Իրանի միջև, հայտարարել է ԷրդողանըՈւկրաինան պատրաստ չէ փոխզիջումների, որոնք կխախտեն տարածքային ամբողջականությունըԻրանում վերականգնվել է ինտերնետային կապը Վթարային աշխատանքներով պայմանավորված մի շարք հասցեներում ջրանջատումներ են սպասվումԱռողջության ապահովագրության համակարգ մտնելուց հետո անձը 12 ամիս համարվում է շահառու՝ անկախ աշխատավարձի փոփոխությունից
Հայաստան

Շարժում, որ փոխեց մեր կյանքը 3

(սկիզբը մաս 1-ում եւ մաս 2-ում)

Երբ 1988թ. փետրվարի 27-ին Թատերական հրապարակից մարդկանց տուն ուղարկեցին, այսպես ասած, նրանց գլխի տակ փափուկ բարձ դնելով, շատերն իրոք սպասում էին, որ ընդամենը մի քանի օրվա ընթացքում Կրեմլը կվերցնի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանից եւ կնվիրի Հայաստանին:

«Լենին, պարտիա, Գորբաչով – Ստալին, Բերիա, Լիգաչով» վանկարկողները, հավատացեք, կարող էին այդ աստիճան միամիտ լինել: Հանուն արդարության անպայման շեշտենք, որ վերոհիշյալ կարգախոսները վանկարկվեցին շատ քիչ, եւ ինչպես շատերն էին համոզված՝ վանկարկվում էին Կրեմլին սիրաշահելու համար:

Իսկ փետրվարի 27-ի հաջորդ օրը՝ փետրվարի 28-ին կամ 29-ին, ոչ թե հաղթեց արդարությունը, այլ հայ կոմերիտականների ակտիվ աշխատանքով ստեղծված Ադրբեջանի Սումգայիթ արդյունաբերական քաղաքում տեղի ունեցան հայկական ջարդեր: Այսպես սովետական իշխանությունը պատասխանեց հայերի պահանջ-խնդրանքին:

1988թ. աշխարհը բոլորովին այլ էր, քան այսօր, այնպես որ, չպետք է զարմանալ, որ ջարդերի մասին հայաստանցիներն իմացան միայն ջարդերից հետո: 1988-ի փետրվարին ոչ միայն ֆեյսբուք չկար, որ մի սումգայիթահայ ի լուր աշխարհի հայտներ առկա վտանգի մասին, այլ չկար համացանց, չկար էլեկտորնային փոստ: Կապի միակ միջոցը հեռախոսն էր, այն էլ միջքաղաքային կապն այնքան վատ էր աշխատում, որ չլինելու հաշիվ էր:

Այնպես որ, մի զարմացեք, որ մենք ջարդերի մասին իմացանք միայն հետո: Փետրվարի 28-ին ժողովուրդը զայրացած էր, քանի որ սովետական հեռուստատեսությամբ Ղարաբաղի մասին մի պատմական կեղծիք տարածվեց: Անկեղծ ասած, չեմ հիշում, թե ինչ էր իրենից ներկայացնում այդ կեղծիքը, բայց տպավորվել է ժողովրդի զայրույթը, ցասումը՝ ինչպե ՞ ս կարող էր սովետական հեռուստաալիքը նման կեղծիք թույլ տալ:

Մինչ ժողովուրդը սովետական տափակ հեռուստաալիքի տափակ ստերից հունից դուրս էր եկել, Սումգայիթում ընթանում էին հայկական ջարդերը: Նրանք, ովքեր չեն տեսել խորհրդային երկիրը, եւ դրա մասին հիացական խոսքեր են ասում պապի կամ տատի, հոր կամ մոր հեքիաթային պատմություններից ելնելով, պետք է իմանան, որ Սումգայիթում հայերի դաժան ջարդեր են եղել, իսկ հեռուստաալիքներով՝ այդ մասին ոչ մի խոսք:

Փոխարենը ցուցադրում էին, թե ինչպես է Կարեն Դեմիրճյանը քաղբյուրոյի անդամների հետ շրջում գյուղերում, եւ ինչպես են նրանք խոստանում խնդրին արդար լուծում տալ: Զրույցի մտերմիկ ընթացքը ցուցադրելու համար, անգամ եթեր հեռարձակվեց այն պահը, երբ Կարեն Դեմիրճյանը գյուղացիներից մեկին ասաց՝ արա ինչի չես թրաշվում:

Մարտի 2-ին սումգայիթյան ջարդերից անտեղյակ երեւանցիները հավաքվեցին Մամուլի շենքի մոտ եւ բողոքի ցույց անցկացրին: «Պրավդա» թերթում Օվչարենկոյի ստորագրությամբ հրապարակված հակահայկական ուղղվածության հոդվածը զայրացրել էր երեւանցիներին:

Ժողովուրդը ցույցի վերջում պատառոտեց կոմունիստական կուսակցության խորհրդանիշներից մեկը եւ հեռացավ: Ժողովրդին ոգեւորեց այն տեղեկությունը, որ Արցախում շարունակվում են հանրահավաքները, իսկ ամբողջ աշխարհի հայաշատ վայրերում ԽՍՀՄ դեսպանատների մոտ բողոքի գործողություններ են տեղի ունեցել:

Սումգայիթի ջարդերի մասին Հայաստանում իմացան միայն մարտի 6-ին: Այսօր շատերը դժվարությամբ կհավատան այդ փաստին, բայց սա է իրականությունը: Սովետական երկիրն այդպիսին էր: Չեռնոբիլյան աղետից հետո պայթյունի եւ ճառագայթման մասին խորհրդային ժողովուրդն իմացավ միայն դեպքից մեկ շաբաթ անց:

Ավելին, սովետական հեռուստատեսությամբ սկզբում հաղորդվեց, որ զոհվել է երկու մարդ, այն էլ ադրբեջանցի, իսկ Երեւանում լուրեր էին պտտվում, որ զոհվել է մոտ չորս հարյուր հայ:

Մարտի ութի կանանց միջազգային տոնը վերածվեց սգո երթի, որի մասնակիցները հարգեցին զոհերի հիշատակը: Երթի մասին այսքանը, քանի որ ես մասնակից չեմ եղել: Միայն հիշում եմ հորս պայծառ դեմքը, որը տուն չմտած ոգեւորված պատմեց տեղի ունեցածի մասին:

Գուցե երթն էր պատճառը, գուցե այլ պատճառներ կային, բայց խորհրդային իշխանությունները հետագա օրերին ճշգրտեցին իրենց տեղեկությունը Սումգայիթի մասին, ասելով, թե զոհվել է 26 հայ եւ երկու ադրբեջանցի:

Այսպես ավարտվեց Շարժման հերթական փուլը, իսկ հաջորդ փուլ թեւակոխեցինք մարտի 23-ին, երբ «Ղարաբաղ» կոմիտեն թռուցիկների օգնությամբ կոչով դիմեց հայաստանցիներին, ասելով, որ քաղաքում սովետական զորք է հայտնվել, եւ հորդորեց մարտի 26-ին դուրս չգալ փողոց: Եթե հիշում եք, փետրվարի 27-ին որոշում էր կայացվել հաջորդ հանրահավաքն անցկացնել մարտի 26-ին:

Միակ հուսադրող պահն այն էր, որ թռուցիկի վերջում գրված էր՝ Շարժումը չի դադարել:

Գեղամ Նազարյան

շարունակելի

Top-News.am