Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Հարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿ Զելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերը Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումները Պայթյուն բնակարանում․ տուժածներ չկան Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում Թրամփը որոշել է ԱՄՆ-ում հսկայական հաղթակամար կառուցել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկվել Հայաստան Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը․ Hetq.am Էրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Իրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկում

Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. ՄեդվեդևՎենեսուելան առաջին անգամ արտերկիր է ուղարկել հեղուկացված գազՄեքսիկան հայտարարել է, որ Կուբա նավթի մատակարարումների հարցը կլուծի դիվանագիտական ուղիներովԿրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդԹրամփն արձագանքել է Իրանի հոգևոր առաջնորդի նախազգուշացմանըԻնչպիսի եղանակ է սպասվում ՀայաստանումՀարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿԶելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերըՔարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումներըՊայթյուն բնակարանում․ տուժածներ չկանՌուսաստանը շահագրգռված չէ գլոբալ հակամարտությամբ․ ՄեդվեդևԻսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածումԹրամփը որոշել է ԱՄՆ-ում հսկայական հաղթակամար կառուցելԱնցյալ գիշեր ՌԴ ԶՈՒ-ն խոցել է ուկրաինական 31 անօդաչու թռչող սարքՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկվել ՀայաստանԻրանի գերագույն առաջնորդ․ ԱՄՆ-ի պատերազմ սկսելու փորձը տարածաշրջանային հակամարտություն կհրահրիԵրևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը․ Hetq.amԷրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպանԻրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկումՔարիմ Բենզեման կարող է միանալ «Յուվենտուսին»Բուլղարիան փետրվարի 1-ից վերջնականապես անցել է եվրոյի օգտագործմանԿառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով. Ժիրայր ԱնանյանԵս չեմ անհանգստանում պատերազմի համար․ ԱրաղչիԺամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ եղանակ է սպասվում փետրվարի 2-ինԿապան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող երկու հողամասԳարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեցՔրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 միլիոն 857 հազար դրամի վնասՍուրեն Պապիկյանը հորդորում է քաղաքացիներին ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել վարժական հավաքներինԱուդիտ խոցելի ընտանիքներում․ նոր նախաձեռնությունը կնպաստի էներգաարդյունավետության բարձրացմանըՉինաստանը որոշել է կիսով չափ կրճատել բրիտանական վիսկիի ներկրման մաքսատուրքըԻսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետըՀամզա Աբդելքարիմը մոտ ժամանակներս պաշտոնապես կհամալրի կատալոնական «Բարսելոնայի» շարքերըԱյս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասինԿարիմ Բենզեման խիստ դժգոհ է պայմանագրի երկարաձգման վերաբերյալ ստացած նոր առաջարկիցՇատերն էին ինձ ասում անտեղի չզանգել, քանի որ նա չի անի դա, բայց նա արեց. ԹրամփՀՀ ԱԳ նախարարըի հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետԿլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձելԳիշերային կենսակերպը առաջացնում է սրտանոթային հիվանդություններ«Տոտենհեմը» և «Յուվենտուսը» ևս միանում են Սթերլիգի համար պայքարինՀնագետները Գիզայի Մեծ Բուրգի մոտ հայտնաբերել են առեղծվածային ստորգետնյա կառույցներՄրցավարի կողմից տուգանվել է մեկ միավորով՝ մրցակցին խանգարող չափազանց բարձր ձայներ արձակելու պատճառով«Ինտերը» բանակցություններ է վարում Մուսա Դիաբիի տեղափոխության հետ կապվածՊուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակինՊաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Վիգեն և Լինդա ԷուլջեքջյաններինԳողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերը Եվրոպա են տեղափոխում հինգերորդ սերնդի կործանիչներԺաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրQR կոդերը սկանավորելով կարող եք լրացնել հարցաշարը, նշել Առողջության ապահովագրության համակարգի ձեր բողոքը. Ավանեսյան
Վերլուծական

Ռեյտինգային նահանջ կամ վերագնահատման ժամանակը

Անցած տարվա ապրիլյան խորհրդարանական ընտրություններից հետո ավելի քան ակնհայտ դարձավ, որ առանց ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու Հայաստանում ոչ միայն քաղաքական համակարգը չի կայանա, այլ նաեւ քաղաքական դաշտ, որպես այդպիսին, չի լինի:

Եթե մինչեւ խորհրդարանական ընտրությունները եւ դրանից որոշ ժամանակ անց դաշնակցականները եւ «Ծառուկյան» դաշինքը դրական էին արտահայտվում այս համակարգի նկատմամբ, ապա հիմա, ի պատիվ նրանց, ավելի քան պարզ ընդգծում են, որ այս համակարգից պետք է հնարավորին չափ արագ հրաժարվել:

Այսօր արդեն ՀՅԴ-ն եւ «Ծառուկյան» դաշինքն առաջարկում են հրաժարվել գործող ռեյտինգային ընտրակարգից: Ափսոս միայն, որ խորհրդարանական ընտրություններից առաջ այս ուժերը, ինչպես նաեւ այլ քաղաքական ուժեր, մեղմ ասած, դրական էին արտահայտվում այս համակարգի նկատմամբ, չցանկանալով տեսնել այն վտանգները, որոնք առաջացնելու էր այս ընտրակարգը:

Չգիտես ինչու, մոտ մեկ տարի առաջ քաղաքական շատ ու շատ ուժեր լսել անգամ չէին ուզում նրանց, ովքեր շատ մատչելի բացատրում էին, որ նման ընտրակարգով Հայաստանի քաղաքական համակարգը չի կարող զարգանալ եւ քաղաքական ընտրություններ չեն կարող լինել:

Երբ անտառապետը կարող է պարտության մատնել բազմափորձ եւ լուրջ կրթություն ունեցող քաղաքական գործչին, ապա ամեն ինչ պետք է անել նման բան կրկին թույլ չտալու համար: Ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք: Հիմա շատ լավ է, որ ՀՅԴ-ն եւ «Ծառուկյան» դաշինքն իրենց մեջ ուժ գտան, ճիշտ գնահատեցին իրավիճակը եւ հիմա հանդես են գալիս ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու օգտին: 

Դժվար չէ կռահել, որ Դավիթ Հարությունյանը կշտապի բացատրել, որ ռեյտինգային ընտրակարգն ամենալավն է ողջ աշխարհում, սակայն դրանից պատկերը չի փոխվի: Նայեք մեր խորհրդարանի կազմը, տեսեք, թե քանի քաղաքական գործիչ կա, քանի հոգի է հասկանում քաղաքականությունից կամ քանի հոգի տեսակետ ունի այս կամ այն հարցի մասին եւ նոր միայն լսեք Դավիթ Հարությունյանի բացատրությունները:

Կարելի է դրական գնահատել, որ ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն ռեյտինգային ընտրակարգից ազատվելու համար պատրաստ են անգամ համագործակցել միմյանց հետ, եւ հույս հայտնել, որ այս դժգոհությունը չի անհետանա կառավարության ձեւավորումից հետո:

Հայաստանի, այդ թվում բոլոր քաղաքական ուժերի, եւ որքան էլ տարօրինակ հնչի, նաեւ ՀՀԿ-ի շահերից է բխում ազատվել խայտառակ ռեյտինգային ընտրակարգից, որն ընտրությունները դարձնում է ապաքաղաքական եւ պետության համար վտանգավոր միջոցառում, որի արդյունքում խորհրդարանում հայտնվում են քաղաքականության հետ կապ չունեցողներ, որոնցից շատերը չգիտեն անգամ, թե ինչ է ՆԱՏՕ-ն կամ ՀԱՊԿ-ը կամ, որ երկրներն են սահմանակցում Հայաստանին: 

Գեղամ Նազարյան

Գլխավոր խմբագիր

Top-News.am