Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Հարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿ Զելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերը Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումները Պայթյուն բնակարանում․ տուժածներ չկան Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում Թրամփը որոշել է ԱՄՆ-ում հսկայական հաղթակամար կառուցել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկվել Հայաստան Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը․ Hetq.am Էրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Իրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկում

Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. ՄեդվեդևՎենեսուելան առաջին անգամ արտերկիր է ուղարկել հեղուկացված գազՄեքսիկան հայտարարել է, որ Կուբա նավթի մատակարարումների հարցը կլուծի դիվանագիտական ուղիներովԿրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդԹրամփն արձագանքել է Իրանի հոգևոր առաջնորդի նախազգուշացմանըԻնչպիսի եղանակ է սպասվում ՀայաստանումՀարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿԶելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերըՔարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումներըՊայթյուն բնակարանում․ տուժածներ չկանՌուսաստանը շահագրգռված չէ գլոբալ հակամարտությամբ․ ՄեդվեդևԻսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածումԹրամփը որոշել է ԱՄՆ-ում հսկայական հաղթակամար կառուցելԱնցյալ գիշեր ՌԴ ԶՈՒ-ն խոցել է ուկրաինական 31 անօդաչու թռչող սարքՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկվել ՀայաստանԻրանի գերագույն առաջնորդ․ ԱՄՆ-ի պատերազմ սկսելու փորձը տարածաշրջանային հակամարտություն կհրահրիԵրևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը․ Hetq.amԷրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպանԻրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկումՔարիմ Բենզեման կարող է միանալ «Յուվենտուսին»Բուլղարիան փետրվարի 1-ից վերջնականապես անցել է եվրոյի օգտագործմանԿառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով. Ժիրայր ԱնանյանԵս չեմ անհանգստանում պատերազմի համար․ ԱրաղչիԺամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ եղանակ է սպասվում փետրվարի 2-ինԿապան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող երկու հողամասԳարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեցՔրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 միլիոն 857 հազար դրամի վնասՍուրեն Պապիկյանը հորդորում է քաղաքացիներին ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել վարժական հավաքներինԱուդիտ խոցելի ընտանիքներում․ նոր նախաձեռնությունը կնպաստի էներգաարդյունավետության բարձրացմանըՉինաստանը որոշել է կիսով չափ կրճատել բրիտանական վիսկիի ներկրման մաքսատուրքըԻսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետըՀամզա Աբդելքարիմը մոտ ժամանակներս պաշտոնապես կհամալրի կատալոնական «Բարսելոնայի» շարքերըԱյս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասինԿարիմ Բենզեման խիստ դժգոհ է պայմանագրի երկարաձգման վերաբերյալ ստացած նոր առաջարկիցՇատերն էին ինձ ասում անտեղի չզանգել, քանի որ նա չի անի դա, բայց նա արեց. ԹրամփՀՀ ԱԳ նախարարըի հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետԿլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձելԳիշերային կենսակերպը առաջացնում է սրտանոթային հիվանդություններ«Տոտենհեմը» և «Յուվենտուսը» ևս միանում են Սթերլիգի համար պայքարինՀնագետները Գիզայի Մեծ Բուրգի մոտ հայտնաբերել են առեղծվածային ստորգետնյա կառույցներՄրցավարի կողմից տուգանվել է մեկ միավորով՝ մրցակցին խանգարող չափազանց բարձր ձայներ արձակելու պատճառով«Ինտերը» բանակցություններ է վարում Մուսա Դիաբիի տեղափոխության հետ կապվածՊուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակինՊաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Վիգեն և Լինդա ԷուլջեքջյաններինԳողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերը Եվրոպա են տեղափոխում հինգերորդ սերնդի կործանիչներԺաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրQR կոդերը սկանավորելով կարող եք լրացնել հարցաշարը, նշել Առողջության ապահովագրության համակարգի ձեր բողոքը. Ավանեսյան

Սաակաշվիլու գիրքը եւ ներքին գրաքննությունը

Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանի տնօրինությունը չեղարկեց թանգարանի սրահում կայանալիք Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլու ինքնակենսագրական «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, որը պետք է տեղի ունենար փետրվարի 7-ին:

Բնականաբար, թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը շտապեց հայտարարել, թե ինքն է նման որոշում կայացրել, եւ ոչ թե իրեն պարտադրել են Մշակույթի նախարարությունից: Ավելին, պարզվում է չեղարկման պատճառը զուտ տեխնիկական է:

Հետո հայտարարվեց, որ գրքի շնորհանդեսը կայանալու է «Նոյյան Տապան» գրատանը, բայց այն եւս չեղաչկվեց: Բնականաբար, գրատան տնօրենը պնդեց, որ Մշակույթի նախարարությունը որեւէ կապ չունի, եւ որ ինքը կարդացել է գիրքը ու հասկացել, որ այն քաղաքական ուղղվածություն ունի: Իհարկե, հիմա ավելորդ է հաշվել, թե հենց այս պահին գրատանը քաղաքական ուղղվածության քանի գիրք է վաճառվում:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արձագանքել է Երեւանում՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում իր՝ «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսի չեղարկմանը: Ֆեյսբուքյան իր էջում Սաակաշվիլին մասնավորապես, գրել է. «Ցավոք սրտի, այստեղ եւս առանց Մոսկվայի միջամտության գործը գլուխ չի եկել: Պարզապես հետաքրքիր է, որ Վրաստանում Ռուսաստանի գործակալները լուրեր են տարածում, որ ես էթնիկ հայ եմ, իսկ Հայաստանում պատմել են, որ ես «հակահայ» գործիչ եմ»:

Նրան հակահայ գործիչ համարողներից մեկն էլ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանն է: Նա լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է, թե Վրաստանի նախկին նախագահը հայատյաց քաղաքական գործիչ է:

«Ես ի սկզբանե շատ վրդովվեցի, երբ իմացա, որ այդ գիրքը թարգմանվել է հայերեն եւ իմացա, որ այդ գրքի շնորհանդեսն ուզում են Հայաստանում անել: Դա վիրավորական է մեզ համար, որովհետեւ Սաակաշվիլին այն մարդն է, ով սկզբնավորեց, հիմք դրեց այն քաղաքականությունը, որ Հայաստանից Վրաստան` բնականաբար Ջավախք, որեւէ տպագիր նյութ՝ գիրք, ամսագիրք, թերթ, անգամ՝ բուկլետ չպետք է գնա: Եվ անթույլատրելի եմ համարում, որ նման մարդուն առնչվող նյութ հերիք չի թարգմանվի, դեռ մի բան էլ դրա շնորհանդեսը լինի» ,-ասել է նա:

Նա միակը չէ: Ֆեյսբուքում մի հսկայական զանգված եւս նշում է, թե հակահայ գործչի գիրքը չպետք է թարգմանվի: Նրանք ՀՀԿ-ականներ են եւ հայրենասիրության մասին բավական յուրահատուկ պատկերացում ունեն: Բացի այդ, այդպես էլ չեն մանրամասնում, թե Վրաստանի ազգային շահերի պաշտպանությունն ինչպես կարող է հակահայկական գործունեություն անվանվել: Բայց հիմա դա չէ էականը, այլ, որ 21-րդ դարում Հայաստանում ներքին գրաքննությունը մոտեցել է 1937-ի մակարդակին:

Մեր ժամանակները խորհրդանշում է նաեւ Շիրակ Թորոսյանի հետեւյալ հայտարարությունը. «Եթե որեւէ հաստատությունում՝ թանգարանում, գրախանութում, ինստիտուտում կամ այլուր տեսնեմ նման գիրք, ապա անարգանքի սյունին կգամեմ այդ հաստատության ղեկավարին»:

Ավելացնենք, որ Սաակաշվիլու դեմ արտահայտվողները հիմնականում շեշտում են, թե նա հակահայ գործիչ է, պաշտոնավարման տարիներին ջավախահայերի է ազատազրկել, «արգելել որոշ հայաստանցիների մուտքը Վրաստան:

Իսկ իր գրքում Միխեիլ Սաակաշվիլին պատմում է 2003 թվականի Վարդերի հեղափոխության, իր իշխանության գալու, իրականացրած արմատական բարեփոխումների մասին, գաղտնազերծում ռուս-վրացական պատերազմի որոշ դրվագներ, գրել է իր եւ Վլադիմիր Պուտինի անձնական շփումների մասին, անդրադարձել Ուկրաինայում ստեղծված վիճակին, Ղրիմի բռնակցմանը:

Ի դեպ 2009 թվականին նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանում հյուրընկալելով վրացի պաշտոնակից Միխեիլ Սաակաշվիլիին, հայ-վրացական դարավոր բարեկամության ամրապնդման, Հայաստանի եւ Վրաստանի համագործակցության խորացմանն ուղղված գործունեության համար նրան պարգեւատրել է Պատվո շքանշանով, որը օտարերկրյա քաղաքացիներին տրվող Հայաստանի բարձրագույն պետական պարգեւն է:

Այն ժամանակ որեւէ ՀՀԿ-ական, որեւէ «ազգային արժանապատվություն» ունեցող ՀՀԿ-ական եւ ոչ ՀՀԿ-ական Սերժ Սարգսյանին չմեղադրեց նման քայլի համար, ավելին, չհիշեցին, որ Վրաստանի նախագահը հակահայ կամ հայատյաց գործիչ է:

Հիմա հանկարծ հիշել են եւ ստացվում է, որ նրանք նաեւ քննադատում են Սերժ Սարգսյանին 2009-ի որոշման համար: Այնպես որ, 2009-ին ծպտուն չհանածները կամ հիմա էլ պետք է լռեն, կամ բացատրեն, թե ինչու այն ժամանակ չէին հիշատակում Սաակաշվիլու հակահայ գործունեության մասին:

Եւ զավեշտն այն է, որ եթե Սերժ Սարգսյանը հանկարծ լավ խոսքեր ասեր Սաակաշվիլու գրքի մասին, ապա այսօր Սաակաշվիլիին հայատացության մեջ մեղադրողների ճնշող մեծամասնությունը կշտապեին գովերգել նրան եւ ամեն ինչ կանեին, որ գրքի շնորհանդեսը հենց իրենց տանն անցկացվեր եւ գերջանքեր կգործադրեին, որ միջոցառմանը ներկա գտնվեր նաեւ Սերժ Սարգսյանը:

Հայաստանի խնդիրներից, լրջագույն խնդիրներից մեկն էլ անսկզբունքային, այսպես կոչված, գործիչներն են, որոնք չունեն տեսակետ, կարծիք, գաղափար, տեսլական, բայց ունեն քծնելու մեծագույն տաղանդ:

Վարդան Մխիթարյան

Top-News.am