Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Եվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. Բարո Ջուր չի լինի Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանին ԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակ Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Հարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿ Զելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերը Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումները Պայթյուն բնակարանում․ տուժածներ չկան Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. ԲարոՋուր չի լինիԴատարանը մերժել է Սամվել ՇահրամանյանինՈսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարիցԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակԹրամփը հայտարարել է, որ կստիպի ՄԱԿ-ի անդամներին վճարել իրենց անդամավճարներըՔաղաքացու մարմնից դուրս է բերվել «Կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճԹեհրանում գտնվող ԵՄ բոլոր դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆԷրդողանը կաբինետի հետ կքննարկի ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր հարվածի հարցը․ աղբյուր«Արմավիր» ՔԿՀ-ն համալրվել է գերժամանակակից անվտանգության սարքավորումներով (տեսանյութ)Թրամփը խոսել է Գրենլանդիան, Կանադան և Վենեսուելան Միացյալ Նահանգներին միացնելու մասինԳերմանիան ԱՄՆ-ին ավելի մոտ է, քան Չինաստանին․ Գերմանիայի ԱԳ նախարար«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմինՀայ եկեղեցին նշում է Ս. Ատոմյանց հիշատակության օրըԲանգլադեշցիները փորձել են Հայաստանից ապօրինի Իրան մտնել«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումըՊատերազմում երկվորյակ որդիներին կորցրած մայրը Բանակի օրը տղա ունեցավԼարսը փակ է բեռնատարների համարԻրանը հզորացնում է Սպահանի իր օբյեկտը և ընդլայնում Թալեգանի համալիրը․ Վոեննի Օսվեդոմիտել«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ստիպված կլինի բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումներըՌուսական ընկերությունները քննարկում են Աֆղանստանում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումըՍպտակ տունը հաստատել է Թրամփի դիրքորոշումը՝ միջուկային զենքի մասինՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնյաները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել էՆախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. ՄեդվեդևՎենեսուելան առաջին անգամ արտերկիր է ուղարկել հեղուկացված գազՄեքսիկան հայտարարել է, որ Կուբա նավթի մատակարարումների հարցը կլուծի դիվանագիտական ուղիներովԿրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդԹրամփն արձագանքել է Իրանի հոգևոր առաջնորդի նախազգուշացմանըԻնչպիսի եղանակ է սպասվում ՀայաստանումՀարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿԶելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերըՔարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումներըՊայթյուն բնակարանում․ տուժածներ չկանՌուսաստանը շահագրգռված չէ գլոբալ հակամարտությամբ․ ՄեդվեդևԻսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածումԹրամփը որոշել է ԱՄՆ-ում հսկայական հաղթակամար կառուցելԱնցյալ գիշեր ՌԴ ԶՈՒ-ն խոցել է ուկրաինական 31 անօդաչու թռչող սարքՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկվել ՀայաստանԻրանի գերագույն առաջնորդ․ ԱՄՆ-ի պատերազմ սկսելու փորձը տարածաշրջանային հակամարտություն կհրահրիԵրևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը․ Hetq.amԷրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպանԻրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկումՔարիմ Բենզեման կարող է միանալ «Յուվենտուսին»Բուլղարիան փետրվարի 1-ից վերջնականապես անցել է եվրոյի օգտագործմանԿառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով. Ժիրայր ԱնանյանԵս չեմ անհանգստանում պատերազմի համար․ ԱրաղչիԺամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ եղանակ է սպասվում փետրվարի 2-ին
Վերլուծական

Նաիրա Զոհրաբյանն ընդդեմ ռեյտինգային ընտրակարգի

ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում երեկ գրեթե աննկատ քննարկման ներկայացվեց «ՀՀ ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» հարցը:

Աննկատ, քանի որ այսօր փորձ է արվում հանրությանը համոզել, որ ավելի կարեւոր է այն հարցը, թե Վազգեն Սարգսյանն ապտակել է Արմեն Սարգսյանին 96-ին, թե ոչ, քան գործող ընտրական համակարգի թերությունների վերացումը:

Իսկ «ՀՀ ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» առաջարկի հեղինակներն են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը:

Քննարկման ժամանակ Նաիրա Զոհրաբյանը շատ դիպուկ շեշտել է, որ իրենց առաջարկը մեկն է՝ վարկանշային, այլ կերպ ասած՝ ռեյտինգային ընտրակարգից անցում կատարել 100%-անոց պարզ, համամասնական ընտրակարգի:

«Առաջարկն անում ենք՝ հաշվի առնելով 2017թ-ի ապրիլի 2-ի ընտրությունները, որոնք, ըստ էության, չունեին քաղաքական բովանդակություն, մենք գտնում ենք, որ դրա պատճառը ռեյտինգային ընտրակարգն է: Առաջարկում ենք ընտրություններն անցկացնել պարզ, 100%-անոց համամասնական ընտրակարգի միջոցով, կուսակցության կամ դաշինքի մեկ ընդհանուր ցուցակով»,- ասել է նա:

Այնպիսի փուլում ենք, այնպիսի ժամանակներում, որ անգամ զարմանում ես, որ գտնվում են պատգամավորներ, որոնք չեն հոգնում խոսել առկա խնդիրների մասին եւ դեռ փորձում են պայքարել ակնհայտ սխալները վերացնելու համար: Նաիրա Զոհրաբյանը հենց այդպիսինն է: Դժվար է չհամաձայնել նրա հետ, որ ապրիլի 2-ի ընտրությունները բավական էին, որ արդեն իսկ հաջորդ օրը ընտրական օրենսգրքից հանվեր ռեյտինգային ընտրակարգի մասին հիշատակումը:

Իսկապես, ռեյտինգային կամ վարկանշային ընտրակարգը ընտրությունները զրկում է քաղաքական բովանդակությունից, իսկ եթե հաշվի առնենք, որ այս ընտրություններն արդեն միակ համապետական ընտրություններն են, ապա հարցն էլ ավելի է կարեւորվում:

Նաիրա Զոհրաբյանը համարում է, որ կառավարության ներկայացրած հիմնավորումը լուրջ չէ: «Այն հիշեցնում է տուրիստական «պուտեվոդիտել» ընդամենը, թե ինչպիսի ընտրական մոդելներ կան,եւ վերջում էլ Եվրիպիդեսյան եզրահանգումներ են արվել, թե գլոբալ լավագույն մոդել, որ կարելի է կիրառել որեւէ երկրում, գոյություն չունի»,- ասել է նա: 

Նաիրա Զոհրաբյանը ճիշտ է, երբ պնդում է, թե որեւէ մեկը չի կարող վիճարկել, որ ընտրական օրենսգրքում խնդիր կա: Իսկ մենք էլ ավելացնենք, որ ոչ թե խնդիր կա, այլ շատ լուրջ խնդիր՝ հիմնահարց, առանց որի լուծման մեր երկրում առաջընթաց չի կարող լինել: 

Բազմափորձ, գրագետ, գիտական աստիճան ունեցող շատ գործիչներ պարտվեցին փայտի գործ անողներին, որոնք անգամ չգիտեն, թե Հայաստանը որ երկրներին է սահմանակցում: Հայաստանի ուղնուծուծն իմացող քաղաքական գործիչները ռեյտինգային համակարգով պարտվեցին գործարանատերերին, տեղական օլիգարխներին, անգամ գյուղում կրպակների ցանց ունեցողներին, որոնք չգիտեն անգամ, թե ինչ է քաղաքականությունը եւ հպարտորեն ասում են, թե իրենք ընդամենը կոճակ սեղմողներ են եւ սպասում են նախագահի հրահանգին:

Եթե ընտրական գործընթացը կրկին չբերվի քաղաքական դաշտ, ապա մեր երկիրը ծանրագույն կորուստներ կկրի, եւ եթե ոմանք կարծում են, որ առանց քաղաքական բարեփոխումների երկարաժամկետ առումով հնարավոր են տնտեսական բարեփոխումները, ապա սխալվում են: Համաշխարհային փորձը, մեր հարեւան երկրների փորձը ցույց է տալիս, որ առանց քաղաքական ազատության անհնար է տնտեսական երկարաժամկետ եւ կայուն զարգացումը:

Եւ այսօր Նաիրա Զոհրաբյանը պայքարում է հենց սրա համար եւ կարծում ենք բոլոր առաջադեմ ուժերը պետք է այս հարցում նրա կողքին լինեն:

Հարցը դեռ քննարկվում է, եւ դեռ ժամանակ ունենք հրաժարվել գորշ եւ հնազանդ մեծամասնության օգնությամբ այս առաջարկը տապալելու մտադրությունից: Ռեյտինգային ընտրական համակարգից ազատվելն այլընտրանք չունի:

Վարդան Մխիթարյան

Top-News.am