Կրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցում
Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում շաբաթ օրը կրակոցներ արձակած 24-ամյա տղամարդը մահացել է հիվանդանոցում։ Հարձակման հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 15-ը վիրավորվել են, այդ թվում՝ երկու ոստիկան։ Զոհերի թվում Լեհաստանի չորս, Բրիտանիայի մեկ և Ավստրիայի մեկ քաղաքացի կա։
Euronews-ի փոխանցմամբ՝ ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում վիրավորված հարձակվողը ձերբակալվել և տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։ Նրա մահվան մասին հայտնել է Լեհաստանի ոստիկանությունը։
Պարզվել է, որ հարձակվողը Լեհաստանի քաղաքացի էր, նախկինում դատված չի եղել և ոստիկանության տվյալների բազաներում չի գրանցվել։ Նա զենք ունենալու թույլտվություն է ունեցել և, ըստ ոստիկանության, հավանաբար կրակել է իրեն օրինականորեն պատկանող զենքերից մեկով։
Միևնույն ժամանակ, ոստիկանները նրա բնակարանում հայտնաբերել են ևս երեք մարդու դի։ Խոսքը 53-ամյա տղամարդու, 52-ամյա կնոջ և 21-ամյա աղջկա մասին է, որոնք, ըստ իրավապահների, հարձակվողի ծնողներն ու քույրն են։
Քննիչները պարզում են ընտանիքի անդամների մահվան հանգամանքները։ Նախնական տվյալներով՝ երկու միջադեպերի հետևում կանգնած է նույն անձը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով