Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԶ Ալկմարի գլխավոր մարզիչը մեկնաբանել է պատասխան խաղում Նոայի նկատմամբ տարած հաղթանակը Warner Bros Discovery-ն Paramount-ի առաջարկը առավել շահավետ է համարել ԱԽ նիստում քննարկել են ՀՀ-ի դեմ կիրառվող հիբրիդային uպառնալիքներին հակազդման միջոցառումները Պետդեպարտամենտը թույլատրել է ԱՄՆ դեսպանության մի քանի աշխատակիցների հեռանալ Իսրայելից Հենց հաջորդ նպատակի առկայությունն է քեզ ուժ տալիս. երբեք չպետք է կանգ առնել Ծանր գիշեր էր, բայց կարծում եմ՝ մենք արեցինք առավելագույնը․ Պերկովիչը՝ ԱԶ Ալկմարից կրած պարտության մասին ՊՆ-ն հայտարարություն է տարածել գաղտնի ընթացակարգով իրականացվող գնումների վերաբերյալ ԱՄՆ-ն 10 միլիոն դոլար է առաջարկել մեքսիկական «Սինալոա» կարտելի պարագլուխ եղբայրների ձերբակալությանը հանգեցնող տեղեկատվության համար Հանդիպակաց երթևեկող «Մազդան» հայտնաբերվել է․ կազմվել են արձանագրություններ (տեսանյութ) ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիա է տեղափոխել կործանիչների երկու էսկադրիլիա՝ Մերձավոր Արևելք ուղարկելու համար «Միասնության թևեր»-ն ու «Հայաքվե»-ն ընտրություններին կմասնակցեն միասնական ցուցակով Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին

Արգենտինայում հավից փոքր դինոզավրի կմախք է հայտնաբերվելՀունաստանում վայրի բնության մեջ հայտնաբերվել է գայլի և շան անհայտ հիբրիդՆորածիններ հեղուկ գիպսի մեջ. հնագետները հռոմեական թաղման սրտառուչ ծեսերի ապացույցներ են հայտնաբերելԱԶ Ալկմարի գլխավոր մարզիչը մեկնաբանել է պատասխան խաղում Նոայի նկատմամբ տարած հաղթանակըՉեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողը Նոան պարտվեց Նիդերլանդներում և ավարտեց ելույթները եվրագավաթներում, այլ արդյունքներWarner Bros Discovery-ն Paramount-ի առաջարկը առավել շահավետ է համարելԱԽ նիստում քննարկել են ՀՀ-ի դեմ կիրառվող հիբրիդային uպառնալիքներին հակազդման միջոցառումներըՊետդեպարտամենտը թույլատրել է ԱՄՆ դեսպանության մի քանի աշխատակիցների հեռանալ ԻսրայելիցՀենց հաջորդ նպատակի առկայությունն է քեզ ուժ տալիս. երբեք չպետք է կանգ առնելԾանր գիշեր էր, բայց կարծում եմ՝ մենք արեցինք առավելագույնը․ Պերկովիչը՝ ԱԶ Ալկմարից կրած պարտության մասինՊՆ-ն հայտարարություն է տարածել գաղտնի ընթացակարգով իրականացվող գնումների վերաբերյալԱՄՆ-ն 10 միլիոն դոլար է առաջարկել մեքսիկական «Սինալոա» կարտելի պարագլուխ եղբայրների ձերբակալությանը հանգեցնող տեղեկատվության համարՀանդիպակաց երթևեկող «Մազդան» հայտնաբերվել է․ կազմվել են արձանագրություններ (տեսանյութ)ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիա է տեղափոխել կործանիչների երկու էսկադրիլիա՝ Մերձավոր Արևելք ուղարկելու համար«Միասնության թևեր»-ն ու «Հայաքվե»-ն ընտրություններին կմասնակցեն միասնական ցուցակովԱրթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններինԱֆղանստանը հայտարարել է Պակիստանի միջnւկային կենտրոնին հшրվածելու մասինՀայաստանը ապահովեց ՈւԵՖԱ-ի աղյուսակի 33-րդ տեղը և կստանա Եվրոպայի լիգայի ուղեգիրՍեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում էԱյսուհետ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը տնային կանչի միջոցով նմուշառում կիրականացնի քաղաքացու հասցեումՌոնալդուն ձեռք է բերել իսպանական «Ալմերիա» ակումբի բաժնետոմսերի 25 տոկոսըՀունգարիան մտադիր է քննարկում անցկացնել Սլովակիայի հետ՝ «Դրուժբա» խողովակաշարի հարցովՄահապատիժների կիրառումը Իրանում պետք է անմիջապես դադարեցվի․ ՄԱԿՈւկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ պատվիրակությունների հաջորդ հանդիպումը տեղի կունենա ԱՄԷ-ում՝ մարտի սկզբին․ ԶելենսկիԿանադան իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել ԻրանըԱրաղչին կոչ է արել ԱՄՆ-ին զերծ մնալ բանակցություններիում չափազանց պահանջներիցԱՄՆ-ում հանցագործություն կատարելը կարող է հանգեցնել վիզայի հետկանչի. դեսպանատունԶելենսկին նվաստացրել է Գերմանիայի արտգործնախարարինԻնչպիսի եղանակ կդիտվի առաջիկա օրերինՀերթական աշխատանքային այցը՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ-ն միջնորդ է, այլ ոչ թե կողմ. ՈւիթքոֆֆԴասական երգեցողության համաքոլեջային մրցույթ-փառատոն՝ նվիրված անվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին2026 թվականի հունվարին արտաքին առևտրի ցուցանիշները անկում են գրանցել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամՈվ է ցուցմունք տվել Թամամյանի դեմ Հակակոռուպցիոն կոմիտեում «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությանն առնչվող վարույթ չկա. FactorԹրամփին ներկայացվել են Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների տարբերակներըՈւիթքոֆի ենթադրյալ ինքնաթիռը վայրէջք է կատարել ՄայամիումԲրյուսելը պատրաստվում է Իրանի շուրջ իրադարձությունների զարգացման «բոլոր սցենարներին». Հաջա ԼահբիբՎենս. ԱՄՆ-ը կնախընտրեր Իրանի միջուկային խնդրի դիվանագիտական ​​լուծումըՕրբանը Զելենսկուն մեղադրել է Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը վտանգի տակ դնելու համարՀՀ կառավարությունը չի հրապարակում ԱՄՆ-ից արտաքսվածների թիվըՄեր համբերությունը սպառվել է, և այս պահից սկսվում են բաց ռազմական գործողություններ․ Պակիստանի ՊՆ նախարարԴանիայում խորհրդարանական ընտրությունները նախատեսվածից շուտ կանցկացվենԱվշար բնակավայրի մի շարք հասցեներում գազանջատում է սպասվումԱյսօր միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին. ԱՄՆ դեսպանությունԿառավարության համապատասխան որոշմամբ սահմանվել են հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհար­կվող) եկա­մուտ­ների տեսակներն ու շեմերը«ԿԻԱ»-ի օրինազանց վարորդը հայտնաբերվել է․ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք (տեսանյութ)Ծովազարդի դպրոցում 14-ամյա տղան հարվածել է համադասարանցու դեմքին՝ կոտրելով քիթըՀՀ նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ
Հայաստան

Արցախի հարցում շատ կարեւոր է Ֆրանսիայի ձայնը. Սերժ Սարգսյան

Արցախը հաստատուն քայլերով հաղթահարում է Ադրբեջանի քարոզչական կեղծիքը: Այս մասին հունվարի 23-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի բարեկամության խմբերի անդամների հետ հանդիպման ժամանակ իր ելույթուն նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա, մասնավորապես ասել է.

«Այսօրվա հանդիպումն ինձ համար, իհարկե, առաջին հերթին հանդիպում է իսկական բարեկամների հետ՝ մարդկանց, ում համար բարեկամության խմբի անդամ լինելն ինքնանպատակ չէ, իսկ բարեկամությունը՝ թանկ։ Մարդկանց հետ, ովքեր իսկապես հանձն են առել իրենց ներդրումը բերել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ բարեկամության ամրապնդմանը, մեր միջպետական օրակարգի համալրմանը, մեր ժողովուրդների միջեւ փոխըմբռնման բարձրացմանը։ Եվ այդ պատասխանատու առաքելությունը ձեզ հաջողվում է հիանալի իրականացնել։ Շնորհակալ ենք, որ անկախություն ձեռք բերելուց ի վեր դուք միշտ մեր կողքին եք եւ կայուն զարգացման ուղին բռնած Հայաստանին աջակցում եք կարեւոր հարցերում, այդ թվում նաեւ՝ ժողովրդավարության եւ բարեփոխումների ամրապնդման գործում, Արցախի խնդրի արդարացի առաջմղման հարցում:
Հանդիպելով թե՛ Հայաստանում եւ թե՛ Ֆրանսիայում, մենք միշտ էլ քննարկելու հարցեր ունենք, քանի որ իսկական բարեկամներին վայել մեր ծավալուն օրակարգը դինամիկ զարգացում է ունենում, միշտ նորացվում է, փոփոխվում է՝ մեր երկրների, տարածաշրջանի եւ գլոբալ զարգացումներին համընթաց:
Ուրախ եմ, որ հայ-ֆրանսիական բարեկամական ոգուն համահունչ՝ խորհրդարանական համագործակցությունը դրսեւորվում է նաեւ բազմակողմ հարթակներում` Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովներում: Գիտեմ, իհարկե, որ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո այդ վեհաժողովներում ֆրանսիական պատվիրակությունների կազմերը նորացվել են, բայց ես հույս ունեմ, որ այսօրվա պատվիրակությունները կշարունակեն համագործակցությունը մեզ հետ, մշտապես հետամուտ կլինեն այն հարցերին, որ զգայուն են նաեւ Հայաստանի համար: Իհարկե, նաեւ շատ բարձր եմ գնահատում Եվրոպական խորհրդարանի անդամներին: Մենք այնտեղ ներկայացված չենք, բայց շատ շնորհակալ եմ նաեւ այդ պատգամավորներին, ովքեր մշտապես ուշադիր են հայկական հարցերի նկատմամբ:
2017 թվականն, իսկապես, կարեւոր տարի էր թե՛ Հայաստանի եւ թե՛ Ֆրանսիայի համար. Ֆրանսիայի ժողովուրդն ընտրեց նոր նախագահ, նոր խորհրդարան։ Ես վստահ եմ, որ այս Ազգային ժողովն էլ կշարունակի մեծ դերակատարում ունենալ Ֆրանսիան ավելի զարգացնելու եւ հզորացնելու գործում: Իհարկե, Հայաստանում եւս կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնք դարձան մինչ այդ իրականացված Սահմանադրական բարեփոխումների եւ ընդունված նոր Ընտրական օրենսգրքի յուրահատուկ փորձաքարը։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում առավել ամրապնդվեցին ժողովրդավարության հիմքերը, ինչի շնորհիվ մենք ապրիլին սահուն անցում կկատարենք կառավարման խորհրդարանական ձեւին։ Անշուշտ, սա բեկումնային որոշում էր, որ մենք կայացրեցինք հիմնվելով մեր քաղաքական դաշտի ավանդույթների եւ մշակութային առանձնահատկությունների վրա՝ նպատակ ունենալով ապահովել Հայաստանի երկարաժամկետ կայուն զարգացումը։
2017 թվականին ստորագրվեց նաեւ Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Դա մեզ համար առաջին հերթին նշանակում է, որ Հայաստանը, հայ ժողովուրդն իրեն համարում է եվրոպական քաղաքակրթության անքակտելի մաս՝ հավատարիմ իր ակունքներին, իր դավանանքին, մեր ընդհանուր եվրոպական արժեքներին:

Հարգելի՛ գործընկերներ,
Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այս մասին ես հայտարարել եմ հնարավոր բոլոր բարձր ամբիոններից եւ այժմ էլ վերահաստատում եմ մեր այս հանձնառությունը: Եվ իհարկե, այս առումով մենք շատ բարձր ենք գնահատում մեր բարեկամ եւ վստահելի գործընկեր Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերն ուղղված հիմնահարցի խաղաղ բանակցային կարգավորմանը: Միաժամանակ, բոլորը պետք է շատ հստակ գիտակցեն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է: Եվ այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար եւ անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով: Ադրբեջանը պետք է ճանաչի եւ հարգի Արցախի ժողովրդի կողմից սեփական ապագան ինքնուրույն որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային եւ ներքին մեխանիզմներով: Եվ այս առումով նույնպես ի դեմս ձեզ շատ կարեւոր է Ֆրանսիայի ձայնը, քանզի Ֆրանսիան խաղաղության ջատագով է, իսկ մարդու իրավունքների պաշտպանությունն ու խթանումը մշտապես Ֆրանսիայի առաջնահերթությունն է եղել:

Եվ այս համատեքստում մեծապես կարեւորում եմ նաեւ ֆրանսիացի խորհրդարանականների այցերը Արցախ, սեփական աչքերով տեսածի փոխանցումը Ֆրանսիայի հանրությանը, ինչը հսկայական, ուղղակի անգնահատելի նպաստ է բերում Արցախի խնդրի արդարացի կարգավորմանը: Եվ հետեւելով ձեր օրինակին՝ արդեն իսկ բազմաթիվ երկրների օրենսդիրներ են այցելում ԼՂ, ինչն, անշուշտ, տալիս է իր դրական արդյունքները: Մեր բարեկամ պետությունների նմանօրինակ ջանքերի շնորհիվ՝ Արցախի ժողովուրդը փոքր, բայց հաստատուն քայլերով հաղթահարում է Ադրբեջանի քարոզչական կեղծիքը:
Հարգելի՛ բարեկամներ,

Ուրախ եմ ձեզ ասել, որ այս տարի մեր մայրաքաղաքում կտիրեն ֆրանկոֆոն ոգին, ֆրանսիական շունչը, կծածանվեն ֆրանսիական խորհրդանիշերը։ Երեւանը հոկտեմբերին կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը։ «Ապրել միասին»՝ չափազանց կարեւոր այս ուղերձը պիտի մենք բարձրաձայնենք։ Եվ ուրախ կլինենք բոլորիդ տեսնելու այդ միջոցառմանը:

Եվ, իհարկե, ես լիահույս եմ, որ դուք կշարունակեք խորացնել արդյունավետ համագործակցությունը ձեր հայ գործընկերների հետ, կշարունակեք այցելել Հայաստան եւ Արցախ, տեղեկանալ մեր անցուդարձին, կարող եք օբյեկտիվ տեղեկատվություն տարածել՝ ի շահ մեր երկրների, ի նպաստ եվրոպական ժողովրդավարության, մարդասիրության եւ խաղաղության: Ձեր աշխատանքն, իսկապես, շատ կարեւոր է, մեզ համար շատ արժեքավոր:

Ինչպես դուք՝ ֆրանսիացիներդ եք ասում «Ցանկանալ նշանակում է կարողանալ» (Vouloir, c'est pouvoir): Վստահ եմ, որ ցանկության դեպքում հետեւողական, ամենօրյա, ամենժամյա աշխատանքով մենք կարող ենք հասնել ավելիին՝ ի նպաստ մեր երկրների բարօրության եւ ի հարատեւումն մեր ժողովուրդների պատմական բարեկամության։ Եվ ուզում եմ կրկնել պարոն Մարիլոսյանի խոսքերը՝

Կեցցե՛ Ֆրանսիան,
Կեցցե՛ Հայաստանը,
Կեցցե՛ հայ-ֆրանսիական բարեկամությունը: