Դասական երգեցողության համաքոլեջային մրցույթ-փառատոն՝ նվիրված անվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի և «Արտպրոգրես» մշակութային ՀԿ նախաձեռնությամբ մարտի 21-22-ը կանցկացվի դասական երգեցողության համաքոլեջային մրցույթ-փառատոն՝ նվիրված ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի օպերային երգիչ(տենոր) և բեմադրիչ Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին:
Փառատոնին կարող են մասնակցել Հայաստանում գործունեություն իրականացնող արվեստի և երաժշտական քոլեջների «Դասական երգեցողություն» մասնագիտությամբ սովորող ուսանողները: Փառատոնն անցկացվում է երկու խմբով՝ համապատասխանաբար առաջին և երկրորդ, երրորդ և չորրորդ կուրսերի ուսանողների համար։
Փառատոնի կանոնակարգին և հայտադիմումին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` https://tinyurl.com/34hrz6yd։
Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար զանգահարել Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ՝ (010) 285-320, (+374) 91 781-370 հեռախոսահամարներով:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում