Գևորգ Պապոյանը և Al-Futtaim Group-ի ներկայացուցիչները մտքեր են փոխանակել IKEA բրենդի ՀՀ-ում ներկայացնելու շուրջ
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է Al-Futtaim Group-ի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին ասված է նախարարի Ֆեյսբուքի էջում: «Հանդիպմանը մասնակցել է նաև Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։
Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ Հայաստանում ձևավորված բարենպաստ ներդրումային և գործարար միջավայրը, երկրի մրցակցային առավելություններն ու ներդրումային ներուժը՝ ընդգծելով միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման և նոր ներդրումային ծրագրերի ներգրավման կարևորությունը։
Այնուհետև մտքեր են փոխանակվել «Al-Futtaim Group»-ի հարուստ միջազգային փորձի և մասնագիտական ներուժի ներդրմամբ Հայաստանում համագործակցության հնարավորությունների՝ մասնավորապես IKEA բրենդի արտադրական և առևտրային հնարավորությունները Հայաստանում ներկայացնելու շուրջ:
Անդրադարձ է կատարվել փոխշահավետ ներդրումային նախաձեռնությունների իրականացման և հետագա գործակցությունը զարգացնելու հեռանկարներին։
«Al-Futtaim Group»-ը ավելի քան 90 տարվա պատմություն ունեցող ընկերություն է, որի գործունեությունն ընդգրկում է մի շարք առանցքային ոլորտներ՝ ավտոմոբիլային արդյունաբերություն, մանրածախ առևտուր, անշարժ գույք, ֆինանսական ծառայություններ, առողջապահություն և կրթություն։ Ընկերությունը գործում է ավելի քան 20 երկրում, ունի ավելի քան 40,000 աշխատակից։ Ընկերության պորտֆելը ներառում է ավելի քան 200 միջազգային և սեփական բրենդեր։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Վարդգես Հովսեփյանը, Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոս Արտակ Ավետիսյանը և ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի տնտեսական հարցերով խորհրդական Հայկ Մխիթարյանը»,- նշված է գրառման մեջ։


















































Ջուր չի լինի. հասցեներ
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Աշոտ Մովսիսյանն այսօր պայքարի դուրս կգա Եվրոպայի Մ23 առաջնությունում
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույ...
Մակրոնը հայտնել է Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ աննախադեպ բռնությունների մասին. ավելի քան 20...
Դա սկանդալային է, վրդովեցուցիչ և պարզապես ճիշտ չէ
Արգենտինացի դարպասապահին խաղադաշտից հեռացրել են պատգարակով