Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր պատգամավոր Իրինա Յոլյանի թեկնածությունը։
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը հայտնեց՝ ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 102-ը: Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ:
Փակ՝ գաղտնի քվեարկության համաձայն՝ Իրինա Յոլյանն ստացավ 38 կողմ, 63 դեմ ձայն: «Ըստ այդմ՝ որոշումը չի ընդունվել»,- ասաց ԱԺ նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը:
Այսպիսով, նա չընտրվեց ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտնեց՝ «խմբակցությունը, հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում և նաև այսօր իշխող ՔՊ խմբակցության ժողովրդավարական քայլերը և նախագահի թեկնածուին չընտրելը, «Ուժեղ Հայաստան» կուսակությունը ներկա պահին չի առաջադրում նածագահի թեկնածու և հայտնում է, որ նախագահի թեկնածու առաջադրելու է, ԱԺ կանոնակարգ օրենքով և օրենսդրությամբ սահմանված ժամկետում»:
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց՝ թեև ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ չի ընտրվել, սակայն առաջադրման իրավունքը պատկանում է «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը և նրանք դա կարող են անել հետո:
«Հետևաբար, այս փուլում, այս նստաշրջանի շրջանակում մենք ավարտեցինք հանձնաժողովների ձևավորումը, հարցի քննարկումն ավարտեցինք»,- ասաց ԱԺ նախագահը:


















































էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով
Խուզարկություններ Ռոբերտ եւ Լեւոն Քոչարյանների բնակարաններում (լրացված)
«Ռոման» ջախջախիչ հաղթանակ տոնեց 4:0 հաշվով
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար
Ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանը․ քաղաքացիների արձագանքը
Չէին հավատացել, որ նման բան կարող է լինել իրենց հետ. Գալջյան
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և...
Իսրայելի խոշոր «Բեն Գուրիոն» օդանավակայանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել
Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարու...
«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել