Հանրաքվեի դեպքում Հայաստանի բնակչության արձագանքը կվշտացներ Ռուսաստանին. Ալեն Սիմոնյան
Եթե մոտ ապագայում Հայաստանում հանրաքվե անցկացվեր Եվրամիության կամ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հարցով, Ռուսաստանում շատ կվշտանային Հայաստանի բնակչության արձագանքից։ Այս մասին «Դոժդ» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։
«Նույնիսկ այն մարդիկ, որոնք չեն ընտրել մեր կուսակցությանը, շատ վիրավորված են Ռուսաստանի դիրքորոշումից 2020 թվականի պատերազմի և դրան հաջորդած իրադարձությունների ժամանակ, տարբեր լրագրողների, հասարակական և պետական գործիչների, ինչպես նաև Բելառուսի իշխանությունների հայտարարություններից»,- նշել է Սիմոնյանը։
Միաժամանակ Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը իր ընտրությունը կկատարի, երբ այդ հարցն իրական դառնա։
«Մենք մեր ընտրությունը կկատարենք, երբ այդ հարցը դառնա իրական։ Այժմ Եվրոպական միությանն անդամակցելու ուղղությամբ որևէ կոնկրետ քայլ չկա։ Մենք չենք ուզում և չենք պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից»,- ընդգծել է Սիմոնյանը։
Սիմոնյանը նաև անդրադարձել է Հայաստանի երկաթուղիների կառավարումը երրորդ կողմին փոխանցելու վերաբերյալ Ռուսաստանին ուղղված դիմումին՝ նշելով, որ դա քաղաքական քայլ չէ։
«Մենք խնդրում ենք ռուսական կողմին դրսևորել ճկունություն, որպեսզի այդ երկաթուղիները գործեն։ Եթե չհաջողվի իրավիճակից ելք գտնել, ապա Հայաստանը կարող է դիմել դատարան, քանի որ երկաթուղու գործունեությունը ազգային անվտանգության հարց է»,- եզրափակել է Սիմոնյանը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան