Բնապահպանական փոփոխությունները սկսվում են հենց առօրյա սովորություններից
Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է քաղաքացիներին իրազեկել 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող պլաստիկ արտադրանքի սահմանափակումների մասին՝ խրախուսելով ավելի պատասխանատու և շրջակա միջավայրին բարենպաստ սպառման վարքագիծ։
Այս անգամ նախաձեռնությունն իրականացվել է «Երևան Սիթի» սուպերմարկետի հետ համագործակցությամբ։ Սուպերմարկետի հաճախորդներին ներկայացվել են նախատեսվող օրենսդրական փոփոխությունները, դրանց ազդեցությունն ու մեկանգամյա օգտագործման պլաստիկի կրճատման անհրաժեշտությունը։
Իրազեկման արշավը միտված էր ոչ միայն տեղեկացնելու, այլև առօրյա վարքագծի փոփոխությունը խթանելուն․ քաղաքացիներին տրամադրվել են բազմակի օգտագործման կտորե պայուսակներ՝ մեկանգամյա պլաստիկ տոպրակներին փոխարինելու պարզ և գործնական տարբերակով։
Բնապահպանական փոփոխությունները սկսվում են հենց առօրյա սովորություններից՝ գնումներ կատարելիս, ընտրություն կատարելիս և սպառելիս։
Շրջակա միջավայրի նախարարությունը կարևորում է մասնավոր հատվածի ներգրավվածությունն այս գործընթացում և շնորհակալություն է հայտնում «Երևան Սիթի» սուպերմարկետին՝ նախաձեռնությանը միանալու և պատասխանատու սպառման գաղափարը քաղաքացիներին հասանելի ու տեսանելի դարձնելու համար։


















































Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրե...
Սալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)
«Արարատ-Արմենիա»-«Սպարտա Պրահա» խաղի տոմսերի վաճառքը մեկնարկել է
Շենգենյան գոտին հնարավոր է լավագույնս պահպանել
Ռուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծը
Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել US Open-ի 1/8 եզրափակիչ
Վարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
PISA-2025․ Հայաստանի սովորողների ուժեղ կողմերն են հարմարվողականությունը, նպատակների սահմանումն ու դպ...
Թրամփը աջակցում է Նյու Մեքսիկոյի անվանափոխությանը