Աստղագնաց Դոնալդ Փեթիթը ցուցադրել է Ծիր Կաթինի «անհնար» համարվող լուսանկարը
Աստղագնաց Դոնալդ Փեթիթը ցուցադրել է Ծիր Կաթինի «անհնար» համարվող լուսանկարը, որն արել է Միջազգային տիեզերակայանից։ Դրա համար օգտագործվել է հատուկ սարք, որը պետք է «չեզոքացներ» տիեզերակայանի պտույտը։
Աստղագնացը X-ում գրել է, որ վերջապես ստացել է բոլոր 1,2 միլիոն սկզբնական լուսանկարները, որոնք արել էր 2025 թվականին Միջազգային տիեզերակայանում իր վերջին առաքելության ընթացքում։ Այդ լուսանկարներից մեկն է հենց հրապարակել է։ Նման կադր ստանալը բավականին բարդ է։
Միջազգային տիեզերակայանից հեռավոր աստղերը լուսանկարելու համար անհրաժեշտ է կիրառել երկարատեւ պահում։ Սակայն տիեզերակայանը, որը Երկրի շուրջ շարժվում է ժամում 27 600 կիլոմետր արագությամբ, անընդհատ պտտվում է իր թեքման առանցքի շուրջ, որպեսզի մշտապես պահպանի դեպի Երկիր ուղղված նույն դիտման անկյունը։ Այդ պատճառով երկարատեւ պահումով նկարահանման ժամանակ աստղերը կետերի փոխարեն վերածվում են աղեղնաձեւ գծերի։
Այս խնդիրը լուծելու համար Փեթիթի համար մշակվել է հատուկ ամրակ, որը փոխանցման ժամանիվների համակարգի օգնությամբ յուրաքանչյուր 90 րոպեն մեկ կատարում է մեկ ամբողջական պտույտ, ինչը համապատասխանում է Երկրի շուրջ Միջազգային տիեզերակայանի մեկ ամբողջական պտույտի տեւողությանը։
Դրա շնորհիվ հնարավոր է դարձել «չեզոքացնել» Միջազգային տիեզերակայանի ուղեծրային շարժումը եւ հեռավոր աստղերը պատկերել որպես անշարժ կետեր։
Լուսանկարում Ծիր Կաթինի համաստեղությունն է։ Այն նկարահանվել է «Կուպոլ» մոդուլից՝ Nikon Z9 տեսախցիկով եւ Arri Zeiss 15 մմ (T1.8) օբյեկտիվով։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ