Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Եվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. Բարո Ջուր չի լինի Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանին ԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակ Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Հարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿ Զելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերը Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումները Պայթյուն բնակարանում․ տուժածներ չկան

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. ԲարոՋուր չի լինիԴատարանը մերժել է Սամվել ՇահրամանյանինՈսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարիցԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակԹրամփը հայտարարել է, որ կստիպի ՄԱԿ-ի անդամներին վճարել իրենց անդամավճարներըՔաղաքացու մարմնից դուրս է բերվել «Կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճԹեհրանում գտնվող ԵՄ բոլոր դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆԷրդողանը կաբինետի հետ կքննարկի ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր հարվածի հարցը․ աղբյուր«Արմավիր» ՔԿՀ-ն համալրվել է գերժամանակակից անվտանգության սարքավորումներով (տեսանյութ)Թրամփը խոսել է Գրենլանդիան, Կանադան և Վենեսուելան Միացյալ Նահանգներին միացնելու մասինԳերմանիան ԱՄՆ-ին ավելի մոտ է, քան Չինաստանին․ Գերմանիայի ԱԳ նախարար«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմինՀայ եկեղեցին նշում է Ս. Ատոմյանց հիշատակության օրըԲանգլադեշցիները փորձել են Հայաստանից ապօրինի Իրան մտնել«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումըՊատերազմում երկվորյակ որդիներին կորցրած մայրը Բանակի օրը տղա ունեցավԼարսը փակ է բեռնատարների համարԻրանը հզորացնում է Սպահանի իր օբյեկտը և ընդլայնում Թալեգանի համալիրը․ Վոեննի Օսվեդոմիտել«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ստիպված կլինի բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումներըՌուսական ընկերությունները քննարկում են Աֆղանստանում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումըՍպտակ տունը հաստատել է Թրամփի դիրքորոշումը՝ միջուկային զենքի մասինՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնյաները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել էՆախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. ՄեդվեդևՎենեսուելան առաջին անգամ արտերկիր է ուղարկել հեղուկացված գազՄեքսիկան հայտարարել է, որ Կուբա նավթի մատակարարումների հարցը կլուծի դիվանագիտական ուղիներովԿրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդԹրամփն արձագանքել է Իրանի հոգևոր առաջնորդի նախազգուշացմանըԻնչպիսի եղանակ է սպասվում ՀայաստանումՀարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿԶելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերըՔարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումներըՊայթյուն բնակարանում․ տուժածներ չկանՌուսաստանը շահագրգռված չէ գլոբալ հակամարտությամբ․ ՄեդվեդևԻսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածումԹրամփը որոշել է ԱՄՆ-ում հսկայական հաղթակամար կառուցելԱնցյալ գիշեր ՌԴ ԶՈՒ-ն խոցել է ուկրաինական 31 անօդաչու թռչող սարքՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկվել ՀայաստանԻրանի գերագույն առաջնորդ․ ԱՄՆ-ի պատերազմ սկսելու փորձը տարածաշրջանային հակամարտություն կհրահրիԵրևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը․ Hetq.amԷրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպանԻրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկումՔարիմ Բենզեման կարող է միանալ «Յուվենտուսին»Բուլղարիան փետրվարի 1-ից վերջնականապես անցել է եվրոյի օգտագործմանԿառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով. Ժիրայր ԱնանյանԵս չեմ անհանգստանում պատերազմի համար․ ԱրաղչիԺամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Վերլուծական

Սերժ Սարգսյան, թե Կարեն Կարապետյան . հետապրիլյան վարչապետի անունն արդեն հայտնի է, բայց…

Մաս 1

Հասարակության տարբեր շերտերում քննարկվող հիմնական խնդիրը հետեւյալն է, ո՞վ է լինելու երկրի վարչապետը ապրիլից սկսած:

Որպես հիմնական թեկնածուներ քննարկվում է երկու անուն՝ Սերժ Սարգսյան եւ Կարեն Կարապետյան: Եվ սա օբյեկտիվ է. մի կողմից՝ սահմանադրական փոփոխություններից առաջ ներկայիս նախագահը հրապարակավ հայտարարեց, որ եթե երկրում հաստատվի խորհրդարանական կառավարման համակարգ, ապա ինքը չի հավակնի վարչապետի պաշտոնին, մյուս կողմից՝ ներկայիս վարչապետը մի քանի անգամ նշել է որ, ապրիլից հետո էլ ուզում է աշխատել վարչապետի պաշտոնում։

Ահա հենց այս հանգամանքն էլ շատերին շփոթության մեջ է գցել: Ընդ որում, այդ շփոթությունն առկա է ոչ միայն լայն հասարակությունում, այլեւ պետական եւ կառավարող վերնախավում: Մի մասը սպասում է Կարեն Կարապետյանին, իսկ մյուսները մտահոգված են, որ վարչապետի փոփոխությամբ նրանք կարող են կորցնել իրենց դիրքերը պետական, կառավարման համակարգում:

Ահա այս լարվածությունն է արտացոլվում մամուլի էջերում, Գալուստ Սաhակյանի եւ այլոց խոսքերում: Ակնհայտ է, որ այս խնդրի լուծումն ամենաքիչն է կախված մամուլի արձագանքներից, կամ Գալուստ Սաակյանի տեսակետներից: Ավելին, այս խնդիրը կախված չէ նաեւ ՀՀԿ-ից, օլիգարխներից եւ նույնիսկ հեռուներում բնակվող Պուտինից:

Այս հարցը կախված է այն հանգամանքից, թե ինչ ռեսուրսներով կողմերը կկարողանային մրցել իրար հետ: Պետք է նշել, որ սկզբնական փուլում Կարապետյանն ուներ մեծ հնարավորություն հասնելու հաջողության: Երբ նրան նշանակեցին վարչապետի պաշտոնում, նա չէր ընկալվում, որպես վարկաբեկված կառավարող վերնախավի ներկայացուցիչ:

Ավելին, նա ուներ գրագետ կառավարչի համբավ, աշխատում էր դրսում, որի մեջքին կանգնած էր հզոր «Գազպրոմը», եւ դրան գումարած Հայաստան վերադառնալուց արդեն նրա վրա նստած էր «Պուտինի փոշին»: Իսկ վերջին հանգամանքը հուշում էր հասարակությանը, թե իբր Սերժ Սարգսյանին Մոսկվայից են ստիպել, որ նա Կարեն Կարապետյանին նշանակի վարչապետի պաշտոնում: Հենց այդ ընկալումով էլ հասարակության մոտ առաջացել էր մեծ սպասում Կարեն Կարապետյանից:

Անցած խորհրդարանական ընտրությունների շեմին նրա անձնական վարկանիշը բավական բարձր էր , ինչն էլ գրագետ օգտագործեց գործող նախագահը։ Սա էր իրականությունն այն ժամանակ: Կարապետյանն այլոց հանդեպ ուներ նաև մեկ այլ ակնհայտ առավելություն, նա քաղաքական դաշտում նոր մարդու համբավ ուներ, եւ բնականաբար ուներ իր վարկանիշը բարձրացնելու մեծ ներուժ: Սակայն իրականությունը զարգացավ այլ ճանապարհով:

Կարեն Կարապետյանի տարօրինակ էվոլյուցիան

Կարեն Կարապետյանի շուրթերից հասարակությունն այդպես էլ չլսեց որեւէ տրամաբանված մակրոտնտեսական հեռանկարային նպատակ կամ առաջ չքաշվեց նմանատիպ կարգախոս:

Քաղաքական պաշտոնին հավակնողը պետք է հանդես գա, ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական տեսլականներով, խոսի Արցախի խնդրից, որպեսզի մարդիկ տեսնեն, որ նա տիրապետում է այդ խնդրին եւ հետեւաբար կկարողանա շարունակել իր նախորդների գործը: Հասարակությունն այս ամենը չլսեց:

Չինովնիկների վրա բարկանալը անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման էր ցույց տալու իր լավ ղեկավար լինելու հատկությունը: Սակայն երբ մարդը չի տիրապետում մակրոտնտեսական եւ քաղաքական տեքստերին, ապա նա չի կարող աշխատել երկրի ղեկավարի պաշտոնում, այն էլ այսպիսի բարդ տարածաշրջանում գտնվող երկրում:

Ավելին, Կարապետյանն այդպես էլ չգիտակցեց այդ խնդրի կարեւորությունը, եւ առնվազն երկրի վերնախավում նրա հանդեպ սպասելիքները կարելի է ասել գրեթե վերացան, նա այդպես էլ տնտեսական մենեջերից չդարձավ քաղաքական գործիչ:

ՀՀԿ խմբակցությունում Կարեն Կարապետյանը չձեւավորեց իր թիմը, թեեւ ուներ այդ հնարավորությունը: Նա հանրության հետ չաշխատեց, մամուլի իր թիմը չձեւավորեց, այլ քաղաքական ուժերի հետ Սերժ Սարգսյանի օրինակով չաշխատեց, բայց … սրան զուգահեռ վարչապետի պաշտոնի հավակնությունից էլ չհրաժարվեց, ինչը նշանակում էր, որ նա կամ Հայաստանյան քաղաքականության խաղի կանոններին չի տիրապետում կամ էլ նրա պատկերացումները պետական կառավարման մասին բոլորովին այլ են։ Հաշվի առնելով այս ամենը, Սերժ Սարգսյանի թեկնածությունը ապագա վարչապետի պաշտոնում այլեւս ոչ մեկի կողմից չի վիճարկվում:

Սակայն Սերժ Սարգսյանը կանգնած է մի շարք բայցերի առաջ, որոնք արդեն իրենց կարևորությամբ առաջնային են դառնում։

Առաջին բայցը

Սերժ Սարգսյանը հրապարակավ խոսք էր տվել, որ չի հավակնի վարչապետի պաշտոնին, եւ ստացվում է, որ նա ինչ-ինչ պատճառներով փոշմանել է։ Այնպես որ, հիմա նա պետք է կարողանա հանրությանը բացատրել, որ իր մնալը վարչապետի պաշտոնում բխում է պետության եւ ազգի շահերից: Ընդ որում, պետք է այնպես բացատրի, որ դա համոզիչ լինի ոչ թե Գալուստ Սահակյանի, այլ ժողովրդի եւ պատմության համար։ Վերջինը շատ կարեւոր է երկրի առաջին դեմքի համար։

Երկրորդ բայցը

Ստանձնելով վարչապետի պաշտոնը Սերժ Սարգսյանը փաստացի երրորդ անգամ դառնում է երկրի ղեկավար, ինչը կլինի նոր նախադեպ, նոր իրականություն Հայաստանի համար, իսկ թե ինչպիսին կլինի հասարակության արձագանքը, պարզ կլինի ապրիլից հետո։ Հիմա կռահելը, կանխատեսելը շատ դժվար է։ Բայց այստեղ կան պոտենցիալ վտանգներ, որոնք ժամանակի ընթացքում կարող են ի հայտ գալ։

Երրորդ բայցը

Հասարակությունում կա ոչ միայն հոգնածություն, այլեւ խիստ բացասական տրամադրվածություն ՀՀԿ-ական վերնախավի նկատմամբ: Քաղաքագիտական տեսանկյունից սա շատ վտանգավոր երեւույթ է, ոչ միայն պետության, այլեւ՝ այդ վերնախավի համար, քանի որ ցանկացած ֆորս-մաժոր՝ լեգիտիմ եւ դրական կնկալվի երկրի բնակչության մեծ մասի կողմից

Չորրորդ բայցը

Սերժ Սարգսյանը, իհարկե, ունի մեծ լեգիտիմություն իշխող վերնախավում, սակայն նաեւ բավական մեծ է նրա հակավարկանիշի ցուցանիշը հասարակությունում: Սա փաստ է, որը չնկատել չի կարելի: Այս հակասության մեջ համակարգը կայուն պահելը գրեթե անհնարին է, այն էլ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում: Ապրիլից հետո բոլորը կհասկանան դա։

Իսկ ի՞նչ եք առաջարկում, կհարցնի շարքային ընթերցողը: Մենք շատ լավ գիտակցում ենք, որ բնության մեջ բաց չի լինում, առավել եւս պրակտիկ քաղաքականության մեջ քաղաքական բաց չի լինում, վարչապետի պաշտոնը, բնականաբար, չի կարող մնալ թափուր: Իսկ քաղաքական դաշտի գրեթե բացակայության պարագայում ելքը կանխորոշված է՝ հետապրիլյան վարչապետը Սերժ Սարգսյանն է, այլ հարց է թե հետապրիլյան վարչապետը ինչ ձեւով կշարունակի կառավարել երկիրը:

Աշոտ Խաչատրյան

(շարունակելի)